ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 200 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից՝ մամուլի համար արված հայտարարության տեքստում։
Նշվում է, որ Պետքարտուղարությունը սանկցիաներ է կիրառում ավելի քան 90 սուբյեկտների և անհատների դեմ, որոնք ներգրավված են պատժամիջոցներից խուսափելու մեջ, ինչպես նաև նրանց դեմ, ովքեր օգնում են ընդլայնել Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու կարողությունը։
«Մեր այսօրվա քայլերն ուղղված են նաև Ռուսաստանի ապագա էներգետիկ հնարավորություններին. դրանք կսահմանափակեն Մոսկվայի հնարավորությունը՝ ապագա եկամուտներն իրենց ապակառուցողական նպատակներին ծառայեցնելու առումով։
Միևնույն ժամանակ, ֆինանսների նախարարությունը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում մի քանի ցանցերի նկատմամբ, որոնք օգտագործվում են Ռուսաստանի կողմից մեր գործող պատժամիջոցները շրջանցելու համար։ Բացի այդ, ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառում է առանցքային արտադրական և այլ ընկերություններին, որոնք աջակցում են Ռուսաստանի արդյունաբերական բազային, ինչպես նաև ռուսական ֆինանսական հաստատություններին: Առևտրի նախարարությունն իրավաբանական անձանց ցանկում ներառում է նաև տասներեք կազմակերպությունների:
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները միասնական են Ուկրաինային իրենց շարունակական աջակցության հարցում: Մենք կշարունակենք օգտագործել մեր ձեռքի տակ եղած գործիքները՝ մեծացնելու Ռուսաստանի կողմից այս պատերազմի նպատակով արվող ծախսերը և Ուկրաինայում իր վայրագությունների և չարաշահումների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով»,-ասված է Բլինքենի հայտարարության մեջ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի