Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Տնտեսություն

Panasonic-ի նորարարական արևային մարտկոցները կարող են փոխարինել տների պատուհաններին

4pda.to-ն գրում է, որ CEATEC Japan 2023 միջազգային ցուցահանդեսում Panasonic-ը ներկայացրել է սեփական կառուցվածքի արևային մարտկոցների նոր տեսակ։ Օգտագործելով շատ խոստումնալից հանքային պերովսկիտը` ճապոնական հսկային հաջողվել է հասնել էլեկտրականության արտադրության բարձր արդյունավետության` միաժամանակ արևային բջիջները բավական թափանցիկ դարձնելով, որպեսզի դրանք օգտագործվեն որպես պատուհաններ:

Panasonic-ը մշակել է ապակե հիմքի վրա պերովսկիտը ծածկելու սեփական տեխնոլոգիա: Դա հնարավորություն է տվել ընդլայնել նման վահանակների ճարտարապետական ​​կիրառությունների շրջանակը: Ընկերությունն ասում է, որ չնայած իր մարտկոցների թափանցիկությանը, իր պերովսկիտային արևային մարտկոցները չեն նվազեցնում էներգիայի արտադրության արդյունավետությունը, ինչը համեմատելի է ավանդական բյուրեղային սիլիկոնե արևային վահանակների արդյունավետության  հետ: Panasonic-ի 800 քառակուսի սանտիմետրից ավելի չափսերով վահանակների էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությունը կազմում է 17,9%, ինչն արդեն հաստատվել է անկախ կազմակերպության կողմից։

Որպես իր հայտարարության մաս, Panasonic-ը հայտարարել է չորս տարբեր տեսակի վահանակներ թողարկելու պլանների մասին.

— Ամբողջությամբ ոչ թափանցիկ վահանակ, որն ապահովում է էներգիայի արտադրության ամենաբարձր արդյունավետությունը աշխարհում:

— Վահանակ 20% թափանցիկության մակարդակով:

— 50% թափանցիկության մակարդակով վահանակ, որը թույլ է տալիս այն օգտագործել որպես պատուհանի ապակի։

— Գրադիենտային թափանցիկության մակարդակով վահանակ:

Ակնկալվում է, որ տեխնոլոգիան սկզբում կներդրվի կոմերցիոն ոլորտում, օրինակ, գրասենյակային շենքերում, իսկ ապագայում այդ արևային վահանակները հնարավոր կլինի տեսնել ​​ սովորական բնակելի շենքերում։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarON արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]