Պաշտոնական. Նարեկ Սարգսյանին կարտահանձնեն
«Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնմանը։
Մեզ հաջողվեց կարճ զրույց ունենալ նաև Նարեկ Սարգսյանի եղբոր՝ Հայկ Սարգսյանիհետ․
- Բարև Ձեզ, շնորհակալ եմ, երկրի պես, հուսով եմ՝ Դուք լավ եք: Մեծ սիրով կպատասխանեի, բայց որևէ արտառոց ինֆորմացիա չունեմ, որ կկարողանամ Ձեզ տրամադրել եղբորս գործի վերաբերյալ:
Թեև Հայկ Սարգսյանը էական որևէ բան չկարողացավ հաղորդել եղբոր գործի հետ կապված, սակայն մեր ուշադրությունը գրավեց հատկապես իր որպիսությունը երկրի վիճակի հետ համեմատելու հանգամանքը, ինչը տարակարծության առիթ տվեց։ Տեսնես՝ «երկրի պես» ասելով Հայկ Սարգսյանը նկատի ուներ այն «դրական» փոփոխությունները, որ իշխանություններն են 100 փաստով թվարկո՞ւմ, թե՞ այն իրականությունը, որտեղ ապրում ենք:
Ինչևէ, ամեն ոք թող իսկապես լավ լինի:
Նշենք, որ չեխական Tyden.cz կայքը երեկ գրել էր, որ Պրահայի քաղաքային դատարանը Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել:
«Դատարանը հնարավոր է համարում Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան»,-ասել էր դատարանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք` 2018թ․ հուլիսից միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին հայտնաբերել և ձերբակալել էին Պրահայում՝ 2018թ․ դեկտեմբերին։ Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:
Հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Սոնա Հարությունյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի