Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Տնտեսություն

Աշխարհի առաջին արևային էներգիայով աշխատող ամենագնացը կփորձարկվի անապատում

Novate.ru-ն գրում է, որ  Հոլանդացի ուսանողները Մարոկկոյում փորձարկում են արևային էներգիայով աշխատող աշխարհում առաջին ամենագնաց մեքենան: 2 տեղանոց, ճանապարհային երթևեկության համար թույլատրված Stella Terra մոդելի ամենագնացի տանիքին տեղադրված են արևային մարտկոցներ և արևոտ օրն այն կարող է 630 կմ հաղթահարել առանց լիցքավորման:

Մարոկկոյում արևոտ մի օր փոքրիկ, տարօրինակ ձևով կանաչ մեքենան իր ճանապարհն է անցել երկրի խիտ անտառներով, լեռնային արահետներով և անապատային ավազներով, ընդ որում նա շարժվել է միայն վերևից շողացող արևի միջոցով:

Stella Terra-ի՝ արևային էներգիայով աշխատող աշխարհում առաջին ամենագնացի 1000 կմ փորձարկումը, ըստ դրա ստեղծողների՝ Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների ավարտվել է և ցուցադրել էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ներուժը:

«Մենք մանրակրկիտ փորձարկեցինք Stella Terra-ն: Մենք սկսեցինք Մարոկկոյի հյուսիսից և քշեցինք ավելի քան հազար կիլոմետր տարբեր լանդշաֆտներով, որպեսզի ավարտենք մեր ճամփորդությունը Սահարայում, և դա արևի սնուցմամբ», — բացատրել է թիմի նախագծի ֆինանսական մենեջեր Բրիթ վան Հուլստը:

Մեքենան նախագծված է խորդուբորդ և վայրի տեղանքների համար և կարող է օրական ավելի քան 630 կմ ճանապարհ անցնել, եթե արև է շողում, անբարեկարգ ճանապարհների դեպքում  հեռահարությունը մոտավորապես 550 կմ է՝ կախված տեղանքից:

Երկտեղանոց Stella Terra-ն օգտագործում է արևային էներգիա տանիքի վահանակների միջոցով, ինչը նշանակում է, որ այն լիցքավորման կայանների կամ վառելիքի կարիք չունի:

Թիմն ավարտել է իր արևային էներգիայով սնվող ճամփորդությունը և ամենագնացը գերազանցել է բոլոր սպասելիքները: Ընդ որում թիմը պնդում է, որ իրենց մեքենան գերազանցել է սպասելիքներն ի վերջո սպառելով 30 տոկոսով ավելի քիչ էներգիա, քան սպասվում էր: Պարզվել է, որ նրանց արևային վահանակների սովորական փոխարկիչն ավելի արդյունավետ է արևի լույսը փոխակերպելու համար:

«Առանց այդ էլ դժվար է ստեղծել ամենագնաց, որը կարող է դիմակայել ծանր պայմաններին, էլ ուր մնաց դրա մեջ արևային մարտկոցներ ներդնել, ես դեռ չեմ տեսել, որ որևէ մեկը դա անի», — պատմել է Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, մոբիլության փորձագետ Մաարտեն Սթայնբուխը:

«Ես ակնկալում եմ, որ հինգից տասը տարվա ընթացքում էլեկտրական մեքենաները կկազմեն մեր ողջ էներգետիկ համակարգի մի մասը: Եվ երբ կհայտնվեն տնային էլեկտրական մարտկոցները, նույնիսկ հնարավոր կլինի էներգիա արտադրել արևային մեքենաների միջոցով և այն վերաուղղել տուն: Solar Team Eindhoven-ի նորարարությունները կարող են փոխել ապագան»,- հավելել է նա:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]