Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Աշխարհ

Հարսանեկան ռեյդեր․ Ադրբեջանցիների հարսանիքին զինակոչի ծանուցագրեր են բերել 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանում զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանական ռեյդեր են անում, որոնց ընթացքում ծանուցագրեր են հանձնում զորակոչին խուսափողներին։ Այս անգամ նման ռեյդ են արել Վորոնեժում՝ ադրբեջանցիների հարսանիքն ընդհատելով։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում էին ադրբեջանական հարսանիքն ընդհատել ոստիկանական ռեյդով եւ զինակոչի ծանուցագրեր տվել։ Նույնպիսի ռեյդ է տեղի ունեցել նաեւ Վորոնեժում։ Ուժայինները զինակոչի ծանուցագրեր են հանձնել բանակից խուսափողներին։ Պատճառը, ըստ «ԱՊԱ»-ի, տասն օր առաջ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքն է եղել, որը տեղի է ունեցել Վորոնեժում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։ Ադրբեջանցու պատկանող ռեստորանում հնչել է Շեբեն Թովուզլուի «Ղարաբաղն Ադրբեջան է» երգը, ռեստորանում գտնվող հայերն ընդվզել են դրա դեմ։

Նշվում է, որ ուժայինները Վորոնեժում ռեյդ իրականացնելով, որոնել են այդ ծեծկռտուքին մասնակցած հետախուզվող ադրբեջանցիներին։ Տեղի ադրբեջանցիներից մեկը նշել է, որ մամուլում եւ տելեգրամյան ալիքներում անհարկի աղմուկ է բարձրացել՝ իրականում հիսուն հոգու է տրվել զինակոչի ծանուցագիր, իսկ եւս հինգին, ովքեր նոր են դարձել ՌԴ քաղաքացի, հորդորել են ռազմական հաշվառման անցնել։ Ոստիկաններն ու ուժային մյուս գերատեսչությունները ռեյդ են արել նաեւ Վորոնեժի Ալեքսեեւսկի շուկայում։ Հայտնաբերվել են միգրանտներ եւ ում փաստաթղթերը նորմալ չի եղել, որոշել են արտաքսել։