Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը
Ժամանց

Այսօր և վաղը Երկրին կհարվածի մագնիսական հզոր փոթորիկ․ ինչպե՞ս դա կարող է ազդել ինքնազգացողության վրա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 23-ին Երկիրը կծածկի միջին ուժգնության մագնիսական փոթորիկ (K-INDEX 4, դեղին մակարդակ), իսկ վաղը՝ նոյեմբերի 24-ին, սպասվում է ավելի հզոր փոթորիկ (K-INDEX 5, կարմիր մակարդակ)։

Ինչպես հայտնում է Meteoagent-ը, նոյեմբերի 21-ին և 22-ին ևս երկու ուժեղ՝ կարմիր մակարդակի փոթորիկներ են տեղի ունեցել։ Նոյեմբերի 25-ին սպասվում է նաև միջին ուժգնության մագնիսական փոթորիկ, որից հետո արեգակնային ակտիվությունն առաջիկա օրերին կնվազի և գեոմագնիսական դաշտը կսկսի հանդարտվել և մինչև դեկտեմբերի 4-ը կպահպանվի 2-3 բալ մակարդակում։ Հաջորդ 5 բալանոց բռնկումը, ըստ աղբյուրի, սպասվում է դեկտեմբերի 16-ին։

Ի՞նչ է մագնիսական փոթորիկը

Մագնիսական փոթորիկներն առաջանում են Արեգակի վրա բռնկումների հետևանքով, որոնք հանգեցնում են պլազմայի արտանետմանը տիեզերք: Պլազմայի այս հոսքը հասնում է Երկրի մակերեսին և փոխազդում մագնիսական դաշտի հետ՝ առաջացնելով մագնիսական փոթորիկներ։

Ինչպե՞ս են մագնիսական փոթորիկներն ազդում առողջության և ինքնազգացողության վրա

Մագնիսական փոթորիկների ժամանակ եղանակային պայմաններից կախվածություն ունեցող մարդանց մոտ կարող է նկատվել սթրես, անքնություն, անհարկի անհանգստություն, դյուրագրգռություն և վախի զգացում: Փոթորիկների ազդեցությունն ինքնազգացողության վրա նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հետևյալ միջոցները.

  • Սահմանափակել ալկոհոլի և աղի ընդունումը
  • Խուսափել սթրեսից և նյարդայնացնող ծանրաբեռնվածությունից
  • Ավելի շատ ջուր խմել
  • Բավականաչափ քնել և խուսափել գերլարումից
  • Հրաժարվել դժվարամարս յուղոտ մթերքներից և նախապատվությունը տալ բանջարեղենին և մրգերին։

Ինչպե՞ս են մագնիսական փոթորիկներն ազդում տեխնիկայի վրա

Մագնիսական փոթորիկները կարող են բացասաբար ազդել սարքավորումների աշխատանքի վրա, հատկապես նրանց, որոնք կախված են տվյալների ճշգրիտ փոխանցումից և էլեկտրամագնիսական կայունությունից: Այսպիսով, փոթորիկները կարող են առաջացնել ռադիոլոկացիան սարքավորումների և էլեկտրական սարքերի աշխատանքի անսարքություններ: Որոշ դեպքերում տիեզերական արբանյակները կարող են շարքից դուրս գալ, հնարավոր են նաև խնդիրներ կապի ցանցի հետ:

Որոշ դեպքերում մագնիսական փոթորիկները կարող են խափանումներ առաջացնել տեղանքի որոշման և համացանցի միջոցով տեղեկությունների փոխանցման հարցում: