Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին
Աշխարհ

Կոչ ենք անում Իսրայելին արդար լուծում ապահովել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» շուրջ կոնֆլիկտին. Զախարովա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանը չափազանց մտահոգված է այն տեղեկության առնչությամբ, որ Երուսաղեմում հաճախակի են դարձել սադրանքները տեղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մասնավորապես ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային իրավիճակին, որ ստեղծվել  է Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» («Կովերի պարտեզ»-Tert.am) շուրջ: Այն դատական գործի առարկա է դարձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև:

Չսպասելով դատարանի վճռին՝ կազմակերպության ներկայացուցիչները սկսել են վիճելի տարածքում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչը բախումների է հանգեցրել տեղի հայերի և հրեա արմատականների միջև: Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ օրենքի շրջանակում ապահովելու այս զգայուն հարցի արդար լուծումը: Կարծում ենք՝ երկրի բոլոր կրոնական համայնքների ներկայացուցիչների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն: Դեմ ենք ցանկացած անպօրինի գործողությունների՝ ուղղված Երուսաղեմի Հին քաղաքում պատմականորեն ստեղված էթնո-կոնֆեսիոնալ հավասարակշռության փոփոխմանը, այդ թվում՝ ոտնձգություններին դարեր շարունակ այնտեղ բնակվող քրիստոնյաների, նրանց սրբավայրերի և սեփականության նկատմամբ», - ասել է Զախարովան: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը անձամբ է ստորագրել համաձայնագիրն այն մասին, որ «Կովերի պարտեզ» հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցվում է գործարար Դենիել Ռուբինշտեյնին հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը չէր դադարում այդ գործարքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպել Երուսաղեմում։

Նոյեմբերի 1-ին պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd» ընկերությանը տեղեկացնելով, որ չեղարկում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 8-ին կնքած համաձայնագիրը։ Այդ ժամանակվանից հայ համայնքի և ընկերության ներկայացուցիչների միջև առաջացած կոնֆլիկտը չի դադարում։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը բացասաբար կանդրադառնա հայկական թաղամասի կյանքի վրա և այն խոցելի կդարձնի։