Չինաստանում արևային վահանակների գները փլուզվել են
Չինաստանում արևային վահանակների գները հասել են պատմական նվազագույն ցուցանիշների՝ լուրջ փոփոխություններ հարուցելով ողջ ոլորտում։ Արևային վահանակների շուկան բախվել է արտադրության գերակատարման և պահանջարկի նվազման հետ։ Այս միտումներն ազդեցություն են գործում ոչ միայն Չինաստանի ներքին շուկայում, այլ նաև գլոբալ արևային ինդուստրայում, քանի որ Չինաստանն արևային վահակների և մարտկոցների թիվ 1 արտադրողն ու արտահանողն է։
Հատկապես նվազել են «PerC» և «TOPcon» արևային վահանակների գները։ Գները նվազում են արդեն 1 ամիս շարունակ, շուկայի գերբեռնվածության պատճառներով արտադրողները նվազեցրել են արտադրության ծավալները։ Նախկինում դրա մակարդակը կազմում էր 70-80 %, իսկ այժմ նվազել է մինչև 50-60 %-ի։ Բազմաթիվ մանր գործարարներ չեն դիմանում մրցակիցների ճնշմանը և ստիպվաած են լքել շուկան։
Ցածր պահանջարկը նաև նկատելի է արտահանման շուկաներում։ Եվրոպայում Սուրբ ծննդյան տոների պատճառով նկատվում են արևային վահանակների տեղադրման դանդաղում։ Բրազիլիայում, որը Լատինական Ամերիկայի խոշորագույն արևային շուկան է ևս 11,2 %-ով ակնկալում են ներմուծման նվազում։
Գները զգալիորեն նվազել են նաև Հարավարևելյան Ասիայում։ Փորձագետները կանխատեսում են, որ նման իրավիճակը դեռ բավական երկար է պահպանվելու։
Չինաստանն աշխարհում արևային վահանակների խոշորագույն արտադրողն է։ 2022 թվականին Չինաստանից արևային էներգետիկայի սարքավորումների արտահանումն աճել էր 64 %-ով՝ հասնելով 52 միլիարդ դոլարի։ Չինական վահանակներն ու մարտկոցները 57 %-ով էժան են ամերիկյան և եվրոպական անալոգներից, ինչը դրանք ավելի հրապուրիչ է դարձնում միջազգային գնորդների համար։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Ավագյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...