Երբ արևային վահանակն առօրյա անհրաժեշտություն է. Աֆրիկան ստիպված անցնում է «կանաչ» էներգիայի
Tsargrad.tv-ն գրում է, որ Ենթասահարյան Աֆրիկայի խոշորագույն երկրների քաղաքացիները, մասնավորապես այնպիսի հզոր տնտեսությունների, ինչպիսիք են Նիգերիան և Հարավային Աֆրիկան, դառնում են կանաչ էներգիայի առաջամարտիկներ ոչ միայն այն պատճառով, որ նրանք այդքան առաջադեմ են և տարված են այն գաղափարով, թե ինչպես չվնասել շրջակա միջավայրը, որքան նրանց համար արեւային մարտկոցները նորաձևություն չեն, այլ հրատապ անհրաժեշտություն։
Մայիսին Նիգերիայում վառելիքի սուբսիդիաների վերացումը գրեթե եռապատկեց բենզինի և դիզվառելիքի գները մեկ գիշերվա ընթացքում, կանգ առան էներգիայի գեներատորները, որոնք սնուցում են Նիգերիայի տների և ձեռնարկությունների մեծամասնությունը, էլեկտրաէներգիան անմատչելի շքեղություն դարձավ շատերի համար ավելի քան 200 միլիոն բնակչություն ունեցող երկրում… Հարավային Աֆրիկայում 2008 թվականից ի վեր հոսանքազրկումներ են եղել: 2022 թվականին հոսանքազրկումները հաճախ տևում էին օրական ավելի քան 10 ժամ և փորձարկում նրանց համբերությունը, ովքեր նախկինում գումար չէին ծախսել պահեստային էներգիայի աղբյուրների վրա։
Այդ ամենը նպաստել է Աֆրիկայում արևային էներգիայի զարգացմանը։ Նիգերիայում նման սարքավորումներ վաճառողները պատրաստվում են պահանջարկի աճի այն բանից հետո, երբ տարիներ շարունակ սահմանափակվել են իրենց արևային մարտկոցները միայն հարուստներին վաճառելով: Ըստ BloombergNEF-ի հետազոտողների, արևային էներգիայի արտադրության կանխատեսվող մակարդակը մինչև 2030 թվականը կավելանա ավելի քան յոթ անգամ, երբ վառելիքի սուբսիդիաները Նիգերիայում վերացվեն: Իսկ Հարավային Աֆրիկայում ֆոտոգալվանային վահանակների, լիթիում-իոնային մարտկոցների և ինվերտորների ներմուծումը 2023 թվականի առաջին կիսամյակում դրամական արտահայտությամբ կազմել է 2,5 միլիարդ դոլար՝ ամբողջ 2022 թվականի 1,7 միլիարդ դոլարի դիմաց:
Այդ միտումները կնվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները և կօգնեն դանդաղեցնել կլիմայի փոփոխությունը: Այնուամենայնիվ, այդ երկրներում մարդկանց մեծ մասը չի առաջնորդվում բնապահպանական նկատառումներով: Դժվար է սնունդ պատրաստել կամ բիզնես վարել առանց էլեկտրաէներգիայի, և ներկայումս ինքնաֆինանսավորվող վերականգնվող էներգիայի այլընտրանքները քիչ են, քանի որ կառավարությունները չեն կարողանում ապահովել այնպիսի հիմնական ծառայություն, ինչպիսին է կայուն, կենտրոնացված էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...