Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։

«Էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի կամ մասնակի գրավով՝ 12-ից 60 ամիս մարման ժամկետով: Հաճախորդը վարկավորման վերաբերյալ որոշում է ստանում 2 աշխատանքային օրվա ընթացքում: 

«Փոքր բիզնեսը կարևոր ոլորտ է երկրի տնտեսության զարգացման համար: Այս հատվածն ամենաարագն է հարմարվում տնտեսական փոփոխություններին և չի խուսափում ներգրավել վարկային ֆինանսավորում, այդ թվում՝ ներդրումային նպատակներով։ Այսօր մենք սպասարկում ենք փոքր բիզնեսի սեգմենտում գործունեություն իրականացնող մոտ 11 հազար ընկերությունների։ Մեր նոր պրոդուկտը թույլ  կտա վերջիններիս երկու օրում առանց լրացուցիչ փաստաթղթերի ստանալ վարկային միջոցներ, իսկ դրույքաչափը մրցունակ է շուկայում: Սա հարմար և ունիվերսալ լուծում է բիզնեսին աջակցելու և այն զարգացնելու համար»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենիյ Մոտովիլովը։

Տվյալ պրոդուկտի շրջանակներում միջոցները հասանելի են 500 հազ․ ՀՀ դրամից մինչև 20 միլիոն ՀՀ դրամ: Տարեկան տոկոսադրույքը կազմում  է 10%-ից մինչև 17%՝ կախված վարկի ժամկետից, չափից և գրավի արժեքից։ Վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է տարեկան 12․7%-ից մինչև 21․92%:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: