«Հայրիկին ավելի շատ է լսում, պապայի աղջիկն է». Աննա Թովմասյանն առաջին անգամ պատմում է Աննա Մարիայի մասին
Ինչպես հայտնի է, երեք ամիս առաջ լույս աշխարհ է եկել Արամեի և Աննա Թովմասյանի դուստրը։ Աննան մայրանալուց հետո առաջին անգամ Blognews.am-ի հետ զրույցում պատմել է մայրիկ լինելու և Արամեի հոգատարության մասին։

«Արդեն հարմարվել եմ մայրիկի կերպարին, իսկ Արամեն հիանալի հայրիկ է, նա ինձ շատ շատ է օգնում։ Երբ նա տանն է, երեխան միշտ իր գրկում է։ Կարող ենք կոտրել այն կարծրատիպը, որ մայրիկներն ավելի ուշադիր են իրենց երեխաների հանդեպ, քան հայրիկները, նույնիսկ կարող եմ ասել, որ նա ինձանից ուշադիր է»։ 
Աննան հետաքրքիր դեպք պատմեց իրենց ընտանեկան կյանքից․ «Երբ Արամեն համերգային շրջագայության էր, երեք օր տանը չէր եղել, հոգնած քնած էր, երեխան էլ լացում էր։ Փորձում էի հանգստացնել, ոչինչ չէր ստացվում։ Արամեն արթնացավ, ընդամենը նայեց երեխային ու ասաց՝ աղջի՞կս, և նա միանգամից գլուխը դեպի Արամեն շրջեց ու լռեց. մի քանի օր Արամեի ձայնը չէր լսել, ուշադրությունը միանգամից գրավեց։ Ամեն առավոտ միասին անպայման խոսում են երեխայի լեզվով։ Բոլորը զարմանում են, թե որքան հոգատար կարող է լինել Արամեն։
Հայրիկին ավելի շատ է լսում, պապայի աղջիկն է»։
Այն հարցին, թե որքան արագ վերականգնվեց և ունի արդյոք նիհարելու որևէ գաղտնիք, Աննան պատասխանեց․ «Չեմ կարող ասել, որ շատ եմ նիհարել։ Իհարկե, իմ քաշից բավական ավել եմ, բայց այդքան գեր չեմ, որքան հղիության վերջին ամիսներին։ Երեկվանից սկսել եմ մարզվել և մի փոքր դիետա պահպանել, նոր եմ սկսել ինձանով զբաղվել, որովհետև ավելի շուտ հնարավորություն չկար․ և՛ երեխայի հետ ժամանակը թույլ չէր տալիս, և՛ առողջական առումով վերականգնվում էի։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...