ArvaTec MoonDino բրնձի մոլախոտերի դեմ պայքարող դաշտային ռոբոտները թարմացումներ են ստացել
Glavpahar.ru-ն գրում է, որ ArvaTec MoonDino դաշտային ռոբոտները թարմացվել են և այժմ կարող են ինքնուրույն աշխատել 16 ժամ բրնձի դաշտերում մոլախոտերի մաքրման և մշակման աշխատանքներ իրականացնելու համար: Միաժամանակ ռոբոտը կարող է նույն հաջողությամբ օգտագործվել ցանքից անմիջապես հետո ինչպես չոր այնպես էլ ջրով ողողված հողի վրա մեխանիկական եղանակով պայքարելով մոլախոտերի դեմ։
Ռոբոտի անիվները հատուկ ձևի են և ծառայում են որպես մոլախոտերի մաքրման գործիքներ։ Ռոբոտը շարքերի միջև տարածությունում չի թողնում մոլախոտեր և ճշգրիտ ճանաչում է բրնձի շարքերը սենսորների և GPS կառավարման շնորհիվ։
Ռոբոտը կառուցված է մետաղական շասսիի վրա, որն ամբողջությամբ պատրաստված է թեթև և դիմացկուն ալյումինե խառնուրդից: Լիաքարշակով բարձր պտտվող փոխանցման տուփն ապահովում է առավելագույն ձգողականություն, իսկ մինչև 1200 վտ հզորության շարժիչը թույլ է տալիս մանևրել դժվար իրավիճակներում: Նշենք, որ նրա էլեկտրական շարժիչը սնուցվում է մարտկոցով, որն անընդհատ լիցքավորվում է արևային մարտկոցներից։ Բացի այդ, մոդելն օգտագործում է GNSS RTK կառավարման համակարգ և ապահովում է ամբողջական անվտանգություն բազմաթիվ սենսորների ինտեգրման միջոցով:
Ներկայումս ռոբոտն արդեն հասանելի է Եվրոպայում, որտեղ մեքենայի գինը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 53 հազար ԱՄՆ դոլար կամ 4,67 միլիոն ռուբլի։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի