Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Տնտեսություն

ԱրարատԲանկը՝ 2023-ի լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում

ԱրարատԲանկը բրիտանական The Global Banking & Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է  «Լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում»։ Այս հեղինակավոր մրցանակն ընդգծում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նկատմամբ բանկի հանձնառությունն ու պատասխանատվությունը։

Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով ԱրարատԲանկի իրականացված սոցիալական ծրագրերը, որդեգրած սոցիալական ուղղություններն ու ձեռքբերումները։

«Այս մրցանակը կրթական, առողջապահական և բնպահպանական ոլորտներում ԱրարատԲանկի շարունակական ջանքերի մասին է։ Մենք հավատացած ենք, որ ընկերությունները պարտավոր են նպաստել այն համայնքների բարեկեցությանը, որտեղ գործում են՝ ֆինանսական արդյունքներից զատ գեներացնելով նաև ոչ ֆինանսական արդյունքներ: Սոցիալական նախաձեռնություններն ԱրարատԲանկի կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն են, և մենք ձգտում ենք մեր գործողությունների միջոցով ստեղծել կայուն և դրական փոփոխություններ։ Շնորհակալ ենք Global Banking and Finance Review ամսագրին մրցանակի համար»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը։

2011 թվականից ի վեր Global Banking and Finance Review-ի մրցանակներն արտացոլում են ֆինանսական համայնքի նորարարությունները, ձեռքբերումները, առաջադեմ և ոգեշնչող փոփոխությունները:

Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առցանց և տպագիր առաջատար ամսագիր է։ Այն ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի նորությունների և արդի թեմաների մասին։ Նշենք, որ հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև ամսագրի խմբագիրների և ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա: