Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Տնտեսություն

Հնդկաստանում շահագործման են հանձնել լողացող արևային էլեկտրակայանը

Հնդկական պետական Bharat Heavy Power Co ընկերությունը հայտարարել է Հնդկաստանում խոշորագույն լողացող արևային էլեկտրակայանի շահագործման հանձման վերաբերյալ։ 25 մեգավատ հզորությամբ նախագիծը զբաղեցնում է 100 ակր տարածք և գտնվում է Սիմ Հադրա ջերմաէլեկտրակայանի ջրամբարի վրա։

Էլեկտրակայանը կարող է ոչ միայն մաքուր էլեկտրաէներգիա արտադրել, այլ նաև նվազեցնել ջրի գոլորշիացումը՝ պաշտպանելով ջրային մակերեսը։ Իր հերթին, քանի որ ջուրը սառեցնում է արևային վահանակները, էլեկտրակայանը կարողանում է ավելի մեծ հզորություններ ապահովել, քան ավանդական վերգետնյա արևային նախագծերը։

Հնդկական ընկերությունը հայտարարել է, թե նորարարական լողացող զանգված են ստեղծել, որը համապատասխանում է բոլոր առանցքային չափորոշիչներին և չի դիպչում ջրամբարի պատերին, ինչպես նաև հատակին իր հիմնային կմախքով։ Սա չափազանց առանցքային նշանակություն ունի հատկապես բարձր լեռնային տարածքների և փոքր ջրամբարներով հարուստ երկրների համար, մասնավորապես դա նաև կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետության պարագայում։ Մեր երկիրն էլ ունի փոքր ջրամբարներ և նման լողացող էլեկտրակայանները կարող են իսկապես լուրջ աջակցություն լինել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում։ Այս պահին Հայաստանն արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Մանե Անանյան