Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Տնտեսություն

Շվեյցարիայում ուղղահայաց արևային մարտկոցներ են տեղադրվել ճանապարհային հենապատի վրա

Habr.com-ը գրում է, որ Շվեյցարիայի Ապենցել-Աուսերրհոդեն կանտոնում ճանապարհի եզրային հենապատի վրա տեղադրվել են ուղղահայաց արևային մարտկոցներ: Մինչև 2035 թվականը եվրոպական երկիրը մտադիր է իր էլեկտրաէներգիայի 40%-ն արտադրել վերականգնվող աղբյուրներից։

Պատին տեղադրվել են 325 կՎտ հզորությամբ 756 ապակյա արևային վահանակներ, որոնք ունեն տարեկան մոտ 230 հազար կՎտժ հզորություն։ Էներգիայի այդ քանակությունը կբավականացնի մոտավորապես 52 տնային տնտեսությունների սնուցման համար: Էներգիան ցանց կմատակարարի Gallisch-Appenzellische Kraftwerke ընկերությունը, որի դիմաց կանտոնը կստանա սնուցման կանաչ սակագին։

Պանելներն արտադրել է գերմանական K2 Systems ընկերությունը, իսկ տեղադրումն իրականացրել է շվեյցարական Solarmotion ընկերությունը։ Արևային մարտկոցները պատի վրա դրվել են 75° անկյան տակ։ Մոդուլները ամրացվել են մոնտաժային ռելսին օգտագործելով HUS պտուտակավոր խարիսխներ, որոնք տրամադրել է Լիխտենշտեյնի Hilti ընկերությունը: Հենապատը չվնասելու համար խարիսխի խորությունը չի գերազանցել 90 մմ-ը:

Ասֆալտին մոտ լինելու պատճառով վահանակի բաղադրիչներն ունեն բացառիկ կոռոզիոն դիմադրություն և պաշտպանվելու համար անոդացված են: Կողային բաղադրիչները պատրաստված են ալյումինից, իսկ պտուտակային խարիսխները` չժանգոտվող պողպատից։

K2 Systems ընկերությունը նշել է, որ ուղղահայաց դիրքով վահանակներն առավել արդիական կլինեն ձմռան ամիսներին, երբ սպառումը և ներկրվող էլեկտրաէներգիայի կախվածությունը հասնում է առավելագույնին:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarON արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]