Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Աշխարհ

Ղազախստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները

Ղազախստանում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 07:00-ին բացվել են 9970 ընտրատեղամասերը (48 ընտրատեղամաս բացվել է ժամը 06:00-ին): Արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը կտեւի մինչեւ ժամը 20:00-ն: Արտասահմանում ղազախստանցիների համար կբացվի 51 երկրներում 65 ընտրատեղամասեր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Ղազախստանից:

Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու՝ Ժամբիլ Ախմետբեկով (Կոմունիստական ազգային կուսակցություն), Դանիա Եսպաեւա («Ակ ժոլ» կուսակցություն), Ամիրժան Կոսանով («Ազգի ճակատագիր» ազգային-հայրենասիրական շարժում), Տոլեուտայ Ռախիմբեկով («Աուիլ» կուսակցություն), Ամանգելդի Տասպիխով (Ղազախստանի արհմիությունների ֆեդերացիա), Քասիմ-Ժոմարտ Տոկաեւ (Ղազախստանի ներկայիս նախագահը Nur Otan կուսակցությունից), Սադիբեկ Տուգել («Մեծ տափաստանի արծիվներ» միավորում):

2019 թվականին Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար ռեկորդային 9,4 մլրդ տենգե է ծախսվել (24,6 մլն դոլար)

Միջազգային դիտորդներն ու ռեկորդային թվով ԶԼՄ-ները

Ղազախստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գրանցվել է 1013 դիտորդ, նրանցից՝ 866 դիտորդ 9 միջազգային կազմակերպություններից եւ 147 դիտորդ 41 պետություններից:

Իրենց դիտորդներին ուղարկած պետությունները ներկայացնում են 4 մայրցամաքներ՝ Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա եւ Հարավային Ամերիկա:

Ընտրությունների կարգին կհետեւեն ԱՊՀ դիտորդական առաքելությունը, Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական ասամբլեան, ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ դեմոկրատական ինստիտուտների հարցերով բյուրոն, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը, Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը, ինչպես նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը:

Ընտրությունները կլուսաբանեն ռեկորդային թվով արտասահմանցի լրագրողներ: Երկրի ԱԳՆ-ն հավատարմագրել է 227 արտասահմանցի թղթակցի 40 երկրներից (2015 թվականին գրանցվել էր 168 արտասահմանյան ԶԼՄ):

Ղազախստանի նախագահական ընտրությունների արդյունքները

ԿԸՀ-ն կսկսի ձայների հաշվարկը քվեարկության ավարտի պահից ոչ ուշ, քան ժամը 12-ը: Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 10-11-ը: Ընտրությունների արդյունքները կհրապարկվեն ընտրությունների անցկացման օրվանից ոչ ուշ, քան 10 օրը:

Ղազախստանի նախագահի երդմնակալության արարողությունը

Երկրի նորընտիր նախագահը երդվում է պետական լեզվով՝ ղազախերենով.

«Հանդիսավոր երդվում եմ հավատարիմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետեւել Սահմանադրությանը եւ Ղազախստանի Հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վրա դրված բարձր պարտականությունները»: 

Երդմանակալության արարողությունը կկայանա նախագահական ընտրությունների արդյուքների հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում: Ղազախստանի նախագահ է ընտրվում 5 տարի ժամկետով:

Ղազախստանի նախագահական ընտրությունների առանձնահատկությունները

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվել 5 անգամ՝ 1991, 1999, 2005, 2011 եւ 2015 թվականներին: 2019 թվականին ընտրությունները հատկուկ կլինեն, առաջին հերթին, այն պատճառով, որ դրանց չի մասնակցի Նուրսուլթան Նազարբաեւը: Ելբասի (ազգի առաջնորդ) վրա չի տարածվում այն օրենքը, որով միեւնույն անձը չի կարող ընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում 2 անգամից ավելի:

Առաջին անգամ քվեաթերթիկում կլինի 7 ազգանուն: Նախորդ ռեկորդը 2005-ին էր, երբ 5 մարդ էր գրանցվել:

Առաջին անգամ նախագահական աթոռի համար կին կպայքարի՝ Դանիա Եսպաեւան «Ակ ժոլ» կուսակցությունից: