Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Տնտեսություն

Արևային էներգիայով աշխատող մեքենան հասել է ռեկորդային բարձրության՝ 6500 մետրի

Ixbt.com-ը գրում է, որ Շվեյցարական Gebruder Weiss տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունը բարձրության նոր ռեկորդ է սահմանել էլեկտրական մեքենաների համար։ Terren բեռնատարը բարձրացել է Չիլիի արևմտյան լեռնաշղթայի Օխոս-դել-Սալդո լեռը: Այն աշխարհի ամենաբարձր գործող հրաբուխն է և այն վայրն է, որտեղ պորտալային առանցքակալներով Porsche 911-ը վերջերս բարձրության ռեկորդ էր սահմանել: Հիշեցնենք, որ սինթետիկ վառելիքով աշխատող Porsche 911-ը բարձրացել էր 6734 մետր ռեկորդային բարձրության, իսկ Terren-ի արդյունքը եղել է 6500 մետր, սակայն դա բավարար է էլեկտրական մեքենաների ռեկորդ սահմանելու համար։ Նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2022 թվականի մայիսին, պատկանում էր Volkswagen ID.4 GTX-ին։ Այդ Էլեկտրական քրոսովերը հասել էր 5816 մետր բարձրության բարձրանալով Բոլիվիայի Քվետենա Չիկո քաղաքի Ուտուրունկու հրաբխի վրա։

Արևային էներգիայով աշխատող Terren-ը համարվում է բազմաֆունկցիոնալ բեռնատար, որը նախագծվել է Aebi Schmidt ընկերության կողմից: Դա շվեյցարական ընկերություն է, որը մասնագիտացած է գյուղատնտեսական տեխնիկայի և ծանր տեխնիկայի ոլորտներում: Նախատիպը հիմնված է Aebi VT450 Transporter-ի վրա և ունի հետևի անիվներով կառավարման ղեկ: Այն ունի համեմատաբար փոքր մարտկոց՝ 90 կՎտ/ժ հզորությամբ, որը ապահովում է 200 կիլոմետր հեռահարություն։ Զույգ էլեկտրական շարժիչները զարգացնում են 380 ձիաուժ ընդհանուր հզորություն։ Քանի որ Օխոս-դել-Սալդոն հեռու է քաղաքակրթությունից, Terrene-ն հագեցած էր 8 քառակուսի մետր արևային մարտկոցներով, որոնք տեղադրվել էին տանիքին էներգիա ապահովելու համար։ Լրացուցիչ 28 քմ շարժական ֆոտովոլտային կայանքներ օգտագործվել են արևային ժամերին մարտկոցը լիցքավորելու համար։ Ծրագրի ետևում կանգնած թիմը պնդում է, որ արևային վահանակներով հագեցած էլեկտրամոբիլները կարող են հինգ ժամվա ընթացքում 150 կիլոմետր ճանապարհ անցնել:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]