Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Աշխարհ

Ուղիղ եթերում հեռուստաալիքի գրավում, բանտային անկարգություններ, հարձակում ոստիկանների վրա. Էկվադորում մաֆիան ապստամբել է (լուսանկարներ, տեսանյութ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Էկվադորյան մաֆիան, ի պատասխան նախագահի կողմից հայտարարված արտակարգ դրության, անկարգություններ ու բախումներ է կազմակերպել երկրով մեկ։ Հանցախմբերից մեկի զինված անդամները ուղիղ եթերում ներխուժել են տաղավար և պատանդ վերցրել TC Televisión հեռուստաալիքի աշխատակիցներին, գրում է BBC-ն:

Նրանք աշխատողներին հրամայել են պառկել հատակին. կադրից դուրս կրակոցներ ու ճիչեր են լսվել։ Հեռարձակումը շուտով ընդհատվել է։ Ավելի ուշ զինված անձինք լքել են հեռուստաալիքի շենքը, իսկ որոշ ժամանակ անց ոստիկանությունը հայտարարել է, որ բոլորին ձերբակալել են։



Երկրի նորընտիր նախագահ Դանիել Նոբոան 22 մաֆիոզ խմբավորումներն անվանել է ահաբեկչական կազմակերպություններ և ասել, որ երկիրը գտնվում է ներքին զինված հակամարտության մեջ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսվել է չափազանց վտանգավոր հանցագործի՝ «Լոս Չոներոս» ազդեցիկ հանցախմբի 44-ամյա ղեկավար Խոսե Ադոլֆո Մասիասի՝ բանտից փախուստից հետո: Նախագահ Նոբոան երկրում արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարել։ 

Հանցախմբերի անդամներն ի պատասխան զինված դուրս են եկել փողոցներ, հրկիզել են մեքենաներ, լսվել են պայթյուններ: Ոստիկանությունը հայտնել է, որ բախումների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։

An Ecuadorian police squad runs into the premises of Ecuador's TC television channel after gunmen burst into the state-owned television studio live on air on January 9

Հարձակումներ ոստիկանների և զինվորականների վրա

Առնվազն յոթ ոստիկան պատանդ են վերցվել երկուշաբթի և երեքշաբթի երկրի տարբեր վայրերում, ներառյալ մայրաքաղաք Կիտոյում:

Կուենկա քաղաքում անհայտ անձինք ինքնաշեն ռումբ են նետել զինվորական բեռնատարի վրա։ Էսմերալդա նահանգում, ոստիկանությունը հայտնել է, որ պայթուցիկ սարքեր են օգտագործվել երեք անգամ։ Էկվադորի մի քանի այլ վայրերում պայթյուններ են որոտացել։

Մի քանի քաղաքներում հանցագործները մեքենաներ են այրել. միևնույն ժամանակ, Կիտոյում ոստիկանները գազի բալոններ են հայտնաբերել մեկ մեքենայի մեջ, որը հրկիզվել է, հանցագործները հավանաբար սպասում էին, որ դրանք կպայթեն:

Ecuadorian soldiers take security measures with a military armored vehicle on roads after Ecuador president declares 'internal armed conflict'

Բանտային անկարգություններ

Էկվադորի 24 նահանգից վեցի բանտերում անկարգություններ են սկսվել, որոշ դեպքերում պատանդ են վերցվել պահակները: Ոստիկանության և զինվորական հատուկ ուժերը ստիպված են եղել ճնշել Էլ Օրո, Լոխա, Չիմբորազո, Սոտոպաշի, Ազուայ և Պիչինչա նահանգների բանտերում անկարգությունները։

Նախագահ Նոբոան ասել է, որ բանտային անկարգությունները մաֆիայի արձագանքն են քրեակատարողական հիմնարկների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու իր փորձերին:

Prison guards have reportedly been executed by the country's cartel thugs. Pictured: Moments before a guard was killed

Հարևանները զորքեր են տեղափոխում սահման

Պերուի կառավարությունը երեքշաբթի արտակարգ դրություն է հայտարարել Էկվադորի հետ իր հյուսիսային սահմանին։ Վարչապետ Ալբերտո Օտարոլան բացատրել է, որ զինվորականները կուղարկվեն սահման՝ ոստիկանությանը օգնելու համար։

Հարևանները վախենում են, որ էկվադորցիները կփախչեն իրենց մոտ՝ խուսափելու անկարգություններից և անօրինություններից:

Ավազակապետության ալիք

Դանիել Նոբոան, որը Էկվադորի նախագահական ընտրություններում հաղթել է անցած հոկտեմբերին, խոստանում է զսպել հանցավորության ալիքը, որը պատուհասել է երկիրը։

Էկվադորը երկար ժամանակ եղել է համեմատաբար հանգիստ երկիր: Սակայն վերջին տարիներին այս երկրում նույնպես ուժեղացել են թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվող մաֆիայի խմբերը: