Հայտնի են Խաչատրյանի մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները
Երեկ ուշ երեկոյան հայտարարվել են Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները: Ժյուրիի որոշմամբ 2-րդ փուլ է անցել 13 մասնակից՝ 8 երկրից: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից։
Այսպիսով՝ եզրափակիչ հասնելու համար կպայքարեն Այակա Մասեդան (Ճապոնիա), Սյոնգ Հյոն Լիմը (Հարավային Կորեա), Գեն Լին (Չինաստան), Արմեն Սարգսյանը (ԱՄՆ/Հայաստան), Աննա Գրոտը (Ռուսաստան), Ալեքսանդրա Ակիշինան (Ռուսաստան), Ճան Ճենյանը (Չինաստան), Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարայանը (Հայաստան), Մյաո Գաոն (Չինաստան), Գայանե Ասլանյանը (Հայաստան), Չուն Վանը (Չինաստան), Պում Պրոմաչարտը (Թայլանդ)։
Նշված մասնակիցները հունիսի 9-ին եւ 10-ին ելույթ կունենա մրցույթի 2-րդ փուլում՝ պարտադիր կատարման ծրագրում ներկայացնելով նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից