Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

Ալիևից վախեցած Փաշինյանը հոխորտում էր ընդդիմության հասցեին

Ազգային ժողովում երեկ Կառավարության հետ հարց ու պատասխանը կարելի է բնութագրել մեկ պարբերությամբ. «Ալիևից վախեցած Փաշինյանը հոխորտում էր ընդդիմության հասցեին»։ Մասնավորապես, հարց ու պատասխանի ամենաուշագրավ դրվագը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի երկխոսությունն էր։ Քոչարյանը սուր ձևակերպումներով է հարց հնչեցրել Իլհամ Ալիևի հարցազրույցի և Փաշինյանի պատասխանի վերաբերյալ, ընդ որում Փաշինյանի պատասխանը որակելով որպես «խեղճ ու կրակ», իսկ Նիկոլ Փաշինյանին՝ վախեցած և ձախողված։

Մոտենալով ամբիոնին՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է հանդարտ տեսքով պատասխանել Լևոն Քոչարյանին՝ ակնարկելով, որ նա չպետք է մոռանա, թե որտեղ է գտնվում։ «Այլապես խոստանում եմ առիթ կունենաք հիշելու, թե որտեղ եք գտնվում, հուսով եմ դրա առիթները չեք տա»,- ասել է Փաշինյանը։

Լևոն Քոչարյանն Ազգային ժողովում հայտնվել էր անազատության վայրից, երբ մի քանի պատգամավորներ վայր էին դրել իրենց մանդատը և օրենքի ուժով Լևոն Քոչարյանը մանդատ էր ստացել։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանը պարզապես սպառնում էր Լևոն Քոչարյանին՝ կրկին նրան անազատության մեջ ուղարկելու ձևակերպումներով։

Գործող իշխանությունը, որ սիրում է հայտարարել օրենքի գերակայության և քաղաքակիրթ քաղաքական պայքարի մասին, չի կարողանում հանդուրժել որևէ ընդդիմադիր խոսք և, չկարողանալով գաղափարով և հոդաբաշխ պատասխաններով արձագանքել ընդդիմությանը, պարզապես անցնում է սպառնալիքների լեզվին։ Ահա այսպիսի բռնապետություն է կառուցում Նիկոլ Փաշինյանը։

Կարինե Մանուկյան