Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորի ԺՊ-ի կնոջը մեղադրում են երեխայի վաճառքի համար․ «Հրապարակ»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ֆարխոյան) տեւական ժամանակ է՝ նորածնի վաճառքի վերաբերյալ մի շատ տարօրինակ գործ է քննում։ Ամուսիններ Արմինե Ս․-ն եւ Գեղամ Ղ․-ն, որոնք ապրում են Երեւանում, ըստ մեղադրական եզրակացության, ցանկացել են երեխա գնել։ Վաճառքի գործընթացը կազմակերպել է բուժաշխատող Հայկանուշ Փ․-ն եւ ամուսինների բարեկամը, որը բուժքույր է։ Իսկ կինը, որին առաջարկել են վաճառել իր նորածնին, Արարատի բնակիչ Վարդիկ Ա․-ն է եղել։ 

Ըստ պաշտոնական վարկածի, 2020 թվականի հուլիսին չկայացած գործարքը բացահայտվել է հենց երեխայի մոր շնորհիվ։ Իբր նա գնացել է Արարատի ոստիկանություն եւ գրել է, որ երեխա է վաճառել։ Վարդիկ Ա․-ն, ըստ գործի նյութերի, ծննդաբերել է Երեւանում, ապա 2 հազար ԱՄՆ դոլարով վաճառել իր նորածին դստերը երեւանաբնակ ամուսիններ Արմինեին ու Գեղամին:

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2003 թվականին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի 168 հոդվածով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը)։ Զարմանալի է, սակայն Վարդիկ Ա․-ն, ով, իբր, համագործակցել է քննության հետ, երկու հոդվածով է մեղադրվում, նաեւ 169-ով՝ երեխայի առքուվաճառքի եւ որդեգրման գաղտնիքը հրապարակելու կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելու կամ հարկադրելու։ 

Ըստ պաշտոնական վարկածի, Վարդիկ Ա․-ն բուժհաստատության աշխատակիցների հետ երեխայի վաճառքի մասին պայմանավորվել է նախապես, մինչեւ ծննդաբերությունը՝ ունենալով 8 ամսվա հղիություն։  

«Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի բնակչուհին ընդունվել է Երեւանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա եւ բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո՝ 2020թ. հուլիսի 13-ին, երեխային հանձնել է գնորդին՝ Երեւանի բնակչուհուն»,- հաղորդում էր ՔԿ-ն 20 թվականի հուլիսին տարածած հաղորդագրության մեջ։ 

Հետաքրքիր է, որ չնայած գործում կան ինքնախոստովանական ցուցմունքներ, դատաքննությունն արդեն 3 տարի է՝ դոփում է տեղում։ Ամբաստանյալի աթոռին 4 հոգի են՝ ամուսինները, նրանց աջակցող բուժքույր բարեկամը, Հայկանուշ Փ․-ն, ով իբր կազմակերպել է վաճառքը, եւ Արարատի բնակիչ Վարդիկ Ա․-ն։ Նրանք բոլորն ընդամենը ստորագրություն են տվել հանրապետությունից չհեռանալու վերաբերյալ։ 

Հայկանուշ Փ․-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հայտնեց, որ իր պաշտպանյալը որեւէ առնչություն չունի վաճառքի գործարքի հետ, վաճառքի գործարք առհասարակ, ըստ նրա, չի եղել։ «Հայկանուշ Փիլոյանը կապ չունի այդ գործարքի հետ։ Երբ արարատցի կինը մոտեցել է Հայկանուշին, ասելով՝ մի քանի երեխա ունեմ, սրան չեմ կարող պահել, ուզում եմ վաճառել, բուժաշխատողը նրան ասել է, որ երեխա վաճառելու համար մեծ գումար են տալիս, բայց նման բան չի կարելի անել, ավելի լավ է որդեգրման տա, եւ եթե կան լավ մարդիկ, թող որդեգրեն։ Սա է եղել իմ պաշտպանյալի միակ մեղքը»,- ասում է Սիրունյանը։ 

Ըստ Սիրունյանի, ոչ թե վաճառք է կատարվել, այլ՝ որդեգրում։ Տղամարդը, որը որդեգրել է աղջկան, որպեսզի կարճացնի ճանապարհը, հայտարարել է, որ երեխան իրենն է, որ ծնվել է արտամուսնական կապից, ճանաչել է հայրություն եւ երեխային  տարել է տուն։ «Երեխան այժմ ընկել է դրախտը։ Նա ապրում է ապահովված ընտանիքում, ունի ամեն ինչ ու ամենակարեւորը՝ իր ծնողների սերը»։ Ի՞նչ 2 հազար դոլարի մասին է խոսքը։ Պարզվում է՝ գործի նյութերով 2 հազար դոլարով վաճառքը ոչ մի կերպ չի ապացուցվում։ Միակ գումարային արժեքը 50 հազար դրամն է, որը երեխային որդեգրող զույգը, հանկարծ հիշելով արարատցի տիկնոջ ծննդյան օրը, նրան նվեր է տարել։ Այս պատմության ողջ ինտրիգն այն է, որ բժշկուհին, որը վարել է Վարդիկ Ա․-ի հղիությունը՝ Հայկանուշ Փ․-ն, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանի կինն է։

Պատմությունն այս նաեւ բարոյական կողմ ունի։ Ենթադրենք, ամբաստանյալներին նստեցրին, ի՞նչ կլինի երեխայի հետ, որը երջանիկ է ապահովված երեւանյան ընտանիքում։ Նրան կտանեն մանկատո՞ւն, թե՞ կհանձնեն անապահով արարատցի մամայի հարազատներին։ Նաեւ այս մասին պետք է մտածի դատավորը, նախքան դատավճիռ կայացնելը»։