Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը մնաց իր արածի տակ. Արցախը՝ հանձնված, Հայաստանը՝ վտանգի տակ

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ձախողվել է ամբողջությամբ: Ինքը 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած համաձայնությամբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Դրա դիմաց նա ակնկալում էր, որ իր դրսի տերերի աջակցությամբ Թուրքիայից ու Ադրբեջանից ՀՀ-ի համար կստանա ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի «կադաստրի թուղթ»:

Ալիևի վերջին հայտարարությունները ցույց տվեցին, որ Նիկոլը «քցվել» է: Եթե նույնիսկ Նիկոլը ոչ թե դավաճանաբար է այդ քայլին գնացել, այլ միամտաբար, ապա միևնույն է արդյունքն ի վնաս Հայաստանի է:

Դրսի տերերի խնդիրը Հարավային Կովկասից Ռուսաստանին ու Իրանին հեռացնելն է: Նիկոլը համաձայնել է Արցախը դարձնել մանրադրամ այդ մեծ խաղում: Դիմացը նա ակնկալել է իր իշխանության պաշտպանություն: Ու որպեսզի կարողանա ՀՀ քաղաքացիների մի մասին համոզել, որ դա ճիշտ քայլ է, ակնկալում էր «կադաստրի թուղթ»: Այդ «թուղթը» չտրվեց, բայց Արցախը հանձնվեց:

Հիմա մանրադրամ է դառնում Հայաստանը: Նիկոլի դրսի տերերն իրենց խնդիրներն են լուծում, Ադրբեջանն՝ իր, Թուրքիան՝ իր: Միայն Հայաստանն է մնացել առանց սեփական շահի, քանզի Նիկոլ Փաշինյանը ոչ թե Հայաստանի, այլ իր անձնական անվտանգության խնդիրներն է լուծում:

Նիկոլն այնպես է փչացրել իր հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ, այնքան հեռու է գնացել իր «խաղաղության» օրակարգում, որ Հայաստանը կանգնեցրել է նոր պատերազմի ու նոր կորուստների առաջ:

ՀՀ անվտանգության ապահովման միակ երաշխիքն այս պայմաններում իշխանափոխությունն է:

Կորյուն Մանուկյան