Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

Հողատարածքը ձևափոխելու հարցի շուրջ վիճաբանելուց հետո 35-ամյա տղամարդը կրակել է 50-ամյա տղամարդու գլխին․ Բացահայտվել է Ջրվեժում տեղի ունեցած սպանությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ջրվեժ համայնքի 50-ամյա բնակչի սպանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, գործադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, 2023թ․ մարտի 2-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է  ստացվել այն մասին, որ մարտի 1-ին` ժամը 23.20-ին ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, գլխին շրրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա տղամարդ, ով ժամեր անց գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնած քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ տղամարդը մահացու վնասվածքը ստացել է Ջրվեժ համայնքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Մասնավորապես` Երևանի 35-ամյա բնակիչը քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, 2023-ի մարտի 1-ին, ժամը 21:20-ի սահմաններում, Ջրվեժ համայնքում գտնվող բացօթյա տաղավարի հողատարածքը ձևափոխելու հարցի շուրջ վիճաբանել է  նույն համայնքի 50-ամյա բնակչի, նրա որդու ու ընկերոջ հետ, ինչի  ընթացքում 35-ամյա տղամարդը ձեռքերով հարվածներ է հասցրել 50-ամյա անձի մարմնի տարբեր մասերին։

Այնուհետև, երբ վերջինս ընկել է գետնին, 35-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող, ինքնաշեն պատրաստված ակոսափող հրազենով, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կրակել է 50-ամյա տղամարդու գլխին՝   պատճառելով հրազենային, գնդակային թափանցող մարմնական վնասվածք, ապա դիմել փախուստի:

Ոստիկանության հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքում քրեական հետապնդման ենթարկվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ում ներկայացվել է մեղադրանք։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Երևանի 35-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին և 335-րդ հոդվածի 1-ին մասերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Վերջինիս վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: