Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

Սուտ սատկելով ժամանակ են ուզում ձգել, երկար չի տևի, բոլոր ապացույցները կան․ Պեմզաշենում սպանված ընտանիքի հայր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ակնհայտ էր, որ երեկ Արկադիի փաստաբանը ստեց, երբ դիմում գրեց, թե իրեն լավ չի զգում ու խնդրեց հետաձգել նիստը։ Սա միայն մեկ նպատակ ունի՝ ձգձգել գործընթացը, որպեսզի չոր դուրս գալու տարբերակներ գտնեն, բայց ամեն ինչ այնքան պարզ է, որ իրենք չեն էլ հասկանում՝ փրփուրներից կախվելով ոչինչ չի փոխվի։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 9-ին Պեմզաշենի իրենց տանը սպանված են գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանիn և նրա երկու անչափահաս երեխաներին։ Դաժան սպանության մեջ մեղադրվում են Վրույր և Արկադի Բարսեղյանները։ 

Երեկ դատական նիստի ընթացքում դատախազ Արեգ Խաչատրյանը ներկայացրեց բոլոր ցուցմունքները, որից հետո Արկադի Բարսեղյանի պաշտպաններից Գայանե Լյուդվիգյանը դատավորին դիմում ներկայացրեց՝ նշելով, որ ինքնազգացողության վատանալու պատճառով չի կարող դատական նիստին մասնակցել:

«Ժամանակ են ուզում ձգել, բայց իմաստ չունի, ամեն ինչ ապացույցներով կա։ Վրույրն ամեն ինչ պատմել է, Արկադին մինչև հիմա իր մեղքը չի ընդունել, չի էլ ընդունելու, երբ մարդը գիտակցում է, թե ինչ է արել, ինչպե՞ս կընդունի իր մեղքը։ Արկադին Վրույրի նման չէ, հասկանում է, թե ինչ է արել, ընտանիք ունի, իբր ընտանիքի մասին է մտածում, բայց իրականում, եթե մտածեր, չէր գնա այդ ստոր քայլին»,- ասաց նա։ 

Դիտարկմանը, որ գուցե երկուսի մոտ էլ հոգեկան շեղումներ կան, քանի որ ինչպես երեկ դատախազը ներկայացրեց՝ սպանության հենց հաջորդ օրը Վրույրը գումարի դիմաց երկու կանանց հետ սեռական հարաբերություն է ունեցել, Սևակ Մելիքսեթյանը պատասխանեց՝ հոգեկան շեղում չկա։ 

«Ես չեմ կարող հիմա տերմինաբանորեն ներկայացնել, թե դա ինչ է, բայց եթե հոգեկան շեղումներ ունենար, ապա մեղսունակ չէր ճանաչվի։ Իսկ Արկադին մինչև աչքերը փակելը պայքարելու է, որ անմեղսունակ ճանաչվի, բայց իմաստ չունի։ Մինչև այս պահը դատական գործընթացը նորմալ է ընթանում»,- նշեց ընտանիքի հայրը։ 

Երեկ դատախազը ներկայացրեց, որ Արկադիի կինը զանգահարել է վկաներից մեկին, խնդրել, որ ցուցմունքը փոփոխի։ Հարցին՝ արդյո՞ք Սևակի հետ էլ փորձել են կապ հաստատել, վերջինս պատասխանեց, որ ոչ մեկն իր հետ կապ չի հաստատել։ 

«Ի՞նչ ունեն ինձ հետ խոսելու, իրենք մա՞րդ են, որ ես իրենց հետ խոսեմ։ Իրենք էդքան չկան, որ ինձ հետ խոսել փորձեն, ամեն ինչ փաստերով կա, սուտ սատկելով ժամանակ շահելն էլ երկար չի տևի։ Երկուսի ընտանիքն էլ առաջին օրվանից գնացել է Պեմզաշենից։ Մնացածը ամեն ինչ դատերի ընթացքում կներկայացվեն»,- ամփոփեց նա։ 

Հիշեցնենք, որ դեպքից մեկ տարի անց ՀՀ ՔԿ-ն հայտնեց, որ ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ, հետևողական և համակողմանի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները: 

2022 թվականի նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանվեցին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանն ու նրա երկու անչափահաս երեխաները: Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում: 

Աղմկահարույց այս սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 14։00-ին։ 

Լիաննա Թորոսյան