Մեկ օրում գրանցվել է 6 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 18-19-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, հոգեկան ներգործության, բնակարանային գողության ու խարդախության՝ 3-ական, վստահված գույքը չարաշահելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, համակարգչային հափշտակության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ազատությունից ապօրինի զրկելու, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, մարդուն իմունային անբավարարության վիրուսով վարակելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, թմրամիջոցի մաքսանենգության ու 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավորր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...