Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

Ամուլսարը սար չի մնա. Փաշինյանը «փայ» է մտնում

Հայաստանի իշխանությունները ոչ միայն թույլ են տվել «Լիդիան Արմենիան» ընկերությանը շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, այլ նաև սովորության համաձայն «փայ» են մտել հանքավայրին։ Կառավարության նիստում երեկ հայտարարվեց, որ «Լիդիան Արմենիան» բաժնետոմսերի 12,5 փոխանցում է Կառավարությանը, իսկ ընկերությունն առնվազն 250 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացնելու։

Դեռևս անցած տարվա փետրվարին «Լիդիան Արմենիան», Հայաստանի կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը համատեղ հուշագիր ստորագրեցին՝ համաձայնելով հստակ քայլեր ձեռնարկել Ամուլսարի ծրագրի վերսկսման իրականացման ուղղությամբ։

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները պարբերաբար հանդես էին գալիս Ամուլսարի հանքի շահագործման դեմ, իսկ իշխանության այն ժամանակ առանցքային ներկայացուցիչներից մեկը, որն այսօր Ազգային ժողովի պատգամավոր է՝ Լենա Նազարյանը, Ամուլսարի դեմ պայքարում շարքային ակտիվիստ չէր, այլ ամենաակտիվ կերպարներից մեկը, սակայն արդեն իշխանափոխությունից հետո իշխանության տրամադրվածությունն ամբողջությամբ փոխվեց։ Փաշինյանի օրոք բախումներ տեղի ունեցան Ամուլսարի պահապանների և ոստիկանության միջև, Լենա Նազարյաններն էլ ընդհանրապես լռեցին, իսկ իշխանությունը պարբերաբար հայտարարում էր, որ անկախ ամեն ինչից մտադիր է շահագործել Ամուլսարը։

Կառավարությունն այս կերպ իր վերահսկողությունն է սահմանում, ինչն ի դեպ միանշանակ դրական է, սակայն Ամուլսարի հետ կապված իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները բացարձակ ոչ մի սկզբունք չունեն և, գալով իշխանության, անմիջապես փոխում են սեփական կարծիքը ցանկացած հարցում։

Նաիրա Սարիբեկյան