Աննախադեպ ցուցանիշ Հայաստանի բանկային շուկայի համար. վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2023 թվականին ՀՀ բանկային համակարգում գրանցվել է վարկային պորտֆելի աճ 20,7 %-ով։ Սակայն հետաքրքիր է, որ նույն ժամանակահատվածում «Ամերիաբանկի» վարկային պորտֆելի աճը կազմել է շուրջ 34 %: Ընդ որում, ՀՀ բանկային համակարգի համար գրանցվել է աննախադեպ ցուցանիշ. «Ամերիաբանկի» վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ:
Ավելորդ չէ նշել, որ «Ամերիաբանկը» 10-րդ տարին անընդմեջ պահպանում է շուկայի առաջատարի դիրքը վարկային պորտֆելի մեծությամբ. նույն՝ վերը նշված օրվա դրությամբ բանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը շուկայում կազմում է 19,6 %՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 17,6 %- դիմաց: Հավելենք, որ «Ամերիաբանկը» նաև հարկատուների ցանկում է բանկերի մեջ առաջատարը. օրինակ` 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկում բանկը 6-րդ տեղում է:
Բանկային համակարգում ուշագրավ առաջընթաց է ունեցել նաև «Ֆասթ բանկը»: Բանն այն է, որ այն որպես բանկ է գրանցվել ընդամենը մոտ մեկ տարի առաջ, սակայն հասցրել է տպավորիչ արդյունքներ գրանցել: Ավելին, բանկը 2023 թվականի հունվարսեպտեմբեր ամիսների արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկում արդեն իսկ հայտնվել է լավագույն հարյուրյակում՝ զբաղեցնելով 87-րդ հորիզոնականը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...