Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

Օրենք են մշակում՝ մամուլի դեմ

Հայաստանի գործող իշխանությունները մամուլի և տեղեկատվության միջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցերի վերահսկողության նոր օրինագիծ են մշակում։ Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված բաց կառավարման գործընկերության նախաձեռնության շրջանակներում մշակված տեղեկատվության ազատության և հանրային տեղեկությունների մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ։ Քննարկմանը՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, մասնակցել են պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներակայացվել է նախագծով առաջարկվող փոփոխությունները և դրանց նպատակները։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ թե՛ իշխանությունը և թե՛ այդ «քաղհասարակության ներկայացուցիչները» հասարակությունից գաղտնի են պահում օրենքի իրական նպատակները և առաջարկվող դրույթները։ ՔՊ-ում մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները ցանկանում են լիակատար վերահսկողություն հաստատել մամուլի, նրա ֆինանսավորման միջոցների, ինչպես նաև սոցցանցերի վրա։ Մասնավորապես, Փաշինյանին 2018 թվականի իշխանափոխությունից հետո հանգիստ չեն տալիս հակաիշխանական ֆեյքերը, որոնք բավական տեղեկությունների են տիրապետում և կարողանում են փչացնել վարչապետի և այլ իշխանավորների քունը։

Գործող իշխանությունները բազմիցս քայլեր են ձեռնարկել մամուլն ու սոցցանցերը վերահսկելու, սակայն միայն այժմ, այսպես կոչված սորոսական կազմակերպությունների աջակցությամբ ձեռնամուխ են եղել օրենքի մշակմանը, ինչից հետո արդեն նրանց ձեռքերն ամբողջությամբ բաց կլինի, իսկ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մտադիր են նաև հատուկ պետական գործակալություն կամ այլ նման մարմին ստեղծել մամուլի և սոցցանցային հրապարակումները գրաքննության ենթարկելու, անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ կիրառելու, ընդհուպ մինչև դրանց փակումը։ 

Քնար Բեգլարյան