Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Տնտեսություն

«Ուդմուրտնավթ»-ը նավթի արդյունահանման օբյեկտներում ներդնում է էներգիայի վերականգնվող աղբյուրներ

Akm.ru-ն գրում է, որ  «Ուդմուրտնավթ»-ը (գործում է «Ռոսնավթ» կորպորացիայիի և չինական նավթաքիմիական Sinopec կորպորացիայի կառավարման ներքո) ներդնում է արևային մարտկոցներ նավթի արդյունահանման օբյեկտներում, որպես այլընտրանքային էներգիայի մատակարարման համակարգեր:

Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը նավթի և գազի արդյունահանման գործընթացներում նպաստում է հասնել «Ռոսնեֆտ-2030» ռազմավարության նպատակներին, որն է հուսալի էներգիայի ապահովում և գլոբալ էներգետիկ անցում: Հիմնական նպատակներից մեկը հետախուզման և արտադրության մեջ ածխածնի հետքի կրճատումն է:

«Ուդմուրտնավթ»-ի  հանքավայրերի աշխարհագրական դիրքը և տարածաշրջանի կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս արդյունավետորեն օգտագործել արևային էներգիան էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրումը կօգնի լուծել նաև այն հեռավոր նավթահորերի էլեկտրամատակարարման խնդիրը, որոնք հասանելիություն չունեն ստացիոնար էլեկտրացանցերից:

Արևային մարտկոցներ են տեղադրվել Չուտիրսկո-Կիենգոպսկոյե դաշտում երկու նավթահորերին  էլեկտրաէներգիա մատակարարելու, ինչպես նաև սարքավորումների կառավարման համար, որոնք տվյալներ են փոխանցում «հեռահար ցանցի» տեխնոլոգիայի միջոցով:

Նախագիծն անցել է փորձնական թեստեր, որոնց արդյունքների հիման վրա նախատեսվում է կրկնօրինակել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը նավթահորերի ավտոմատ կառավարման համակարգի սնուցման համար:

«Ուդմուրտնավթ»-ը համակարգված կերպով իրականացնում է էներգաարդյունավետության բարձրացման, էներգիայի սպառման նվազեցման, էլեկտրական բեռների և ջերմային գործընթացների օպտիմալացմանն ուղղված միջոցառումներ: Նախնական տվյալներով 2023 թվականին, որպես էներգախնայողության ծրագրի մաս, ձեռնարկության խնայողությունները կկազմեն ավելի քան 37 միլիոն կՎտժ, ինչը դրամական արտահայտությամբ գերազանցում է 194 միլիոն ռուբլին։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]