Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Տնտեսություն

Գերմանիայում արևային էներգիայի բում է

Գերմանիայի արևային արդյունաբերության ասոցիացիան հայտարարել է, թե 2023 թվականին Գերմանիան տեղադրել է ընդհանուր առմամբ 14 ԳՎտ նոր արևային ֆոտոէլեկտրական հզորություններ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 85 %-ով։ Ընկերությունը կայուն արևային էներգիայի բում է ակնկալում 2024 թվականին՝ շնորհիվ էլեկտրաէներգիայի և ֆինանսավորման հրապուրիչ պայմաննների գների աճի։

Նոյեմբերի վերջի դրությամբ Գերմանիայում նոր արևային հզորությունների տեղադրումը գերազանցել է 13 ԳՎտը։ Միայն մեկ ամսում 1,18 ԳՎտ հզորություններ են ավելացվել։

Գերմանիայի ցանցային գործակալության տվյալներով՝ ներկայումս երկրում տեղադրված են մոտ 3,7 միլիոն ֆոտոէլեկտրական կայաններ, որոնք 2023 թվականին արտադրել են 62 միլիարդ ԿՎտ ժամ արևային էներգիա, ինչն էլեկտրաէներգիայի ազգային սպառման 12 %-ն է։ Հաջորդ տարի այդ թիվն ավելանալու է։ Ասոցիացիան ակնկալում է, որ 1 տարում ավելի քան 1,5 միլիոն բաժանորդներ արևային համակարգեր կտեղադրեն իրենց տների, կամ ձեռնարկությունների տանիքներին։ Այդ ցուցանիշներով Եվրոպայում Գերմանիան առաջատարն է, իսկ աշխարհի մակարդակով 4-րդ տեղում է՝ զիիջելով միայն Չինաստանին, Հնդկաստանին և ԱՄՆ-ին։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Անահիտ Թևանյան