Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

Կյանքից հեռացել է Սոնա Իսրայելյանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

tert.am/life-ը գրում է․ Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է նկարիչ-դիզայներ Սոնա Իսրայելյանը։ 35-ամյա Սոնա Իսրայելյանը «Kulthome» ընկերության ավագ կոորդինատոր էր, համակարգում և ղեկավարում էր ընկերության նախագծերն ու ծրագրերը։

 

Սոնա Իսրայելյանը ավարտել է Փ․ Թերլեմեզանի անվան գեղարվեստական քոլեջը, ապա վերապատրաստման մի շարք կուրսեր է անցել արտերկրում։ Ընկերները նշում են, որ Սոնան բավականին ընկերասեր, սրտացավ մարդ էր, ցանկացած խնդրի նայում էր թեթևությամբ և պատրաստ էր ցանկացած պահի օգնել ընկերներին։ Նա ընկերության շարժիչ ուժն էր։ Աշխատանքին զուգահեռ ստեղծագործում էր, ուներ մի շարք կտավներ։ Ամուսնացած էր, երեխաներ չուներ:

«Մեծ ցավով ու վշտով ենք տեղեկացնում Kulthome ընկերության կողմից սիրված նուրբ մարդու ու լուսամիտ ընկերոջ` Սոնա Իսրայելյանի կորուստը։ Ամեն ինչ ընդհատվեց, անսպասելի, անընկալելի, անհասկանալի… Անժամանակ հեռացավ մեր ընկերը, գործընկերը, ստեղծագործական մեր բոլոր միությունների շարժիչ ուժը, մարտնչողը։ Կյանքով ու եռանդով լի, միշտ շարժման մեջ, միշտ նախաձեռնող… Իր տոկունության մեջ էլ չափազանց փխրուն էր ու մեծ սիրտ ուներ, շատ մեծ սիրտ…

Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում 25.01.2024 ժամը 17:30 -20:00-ին, 26.01.2024 ժամը 11:30-13:00-ին եկեղեցու ծիսակարգը կլինի»,-գրված է «Kulthome»-ի սոցցանցի էջում։