Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

«Համահայկական ճակատ» շարժման երիտասարդական թևի ղեկավար Հովհաննես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ուղերձը

Սիրելի եղբայրներ և քույրեր, ընկերնե՝ր:

Դիմում եմ հայ երիտասարդներին Հայաստանում և աշխարհի բոլոր երկրներում, նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել կռվել մի խրամատում, կիսել զինվորական ծառայության բոլոր դժվարություններն ու ուրախությունները՝ մեր փոքրիկ, բայց մեծ երկրի համար ծանր ժամանակներին։

2023 թվականի դեկտեմբերին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդները համաժողովին հաջորդած հայտարարությամբ հավանություն տվեցին շարծման երիտասարդական թև ստեղծելու գաղափարին։

Հայաստանի երիտասարդությունը կիսում է «Համահայկական ճակատ» շարժման հայացքները և պատրաստակամություն է հայտնում աջակցել նրա գլխավոր նպատակին՝ Հայաստանի Հանրապետության և ազգային ինքնության պահպանմանը, ազգային միասնության ապահովմանը։

Շարժման երիտասարդական թեւը չի հետապնդում քաղաքական նպատակներ և չի հակադրվում Հայաստանի Հանրապետության նախկին, ներկա կամ ապագա իշխանությանը։ Մեր նպատակն է պայմաններ ու հնարավորություններ ստեղծել հայ երիտասարդների համախմբման համար, հոգ տանել վետերանների և մարտիկների նկատմամբ, հարգանք և սեր սերմանել մեր պատմության, կրոնի, մշակույթի և ավանդույթների հանդեպ։

Մենք ձգտում ենք բարեկամ հարաբերություններ զարգացնել մեր ռուս պատմական և ավանդական ընկերների հետ, այլ երկրներում հայ երիտասարդների ուշադրությունը սևեռել ազգային ինքնությունը պահպանելու անհրաժեշտությանը։ Շարժման երիտասարդական թևի կարևորագույն խնդիրներից ենք համարում մայրենի լեզվի կիրառման խթանումը սփյուռքի բոլոր կենտրոններում, այդ թվում՝ կամավորականների ներգրավմամբ, մեր հայրենակիցներին հայոց լեզուն ու պատմությունը ուսուցանելու համար:

Այսօր կարևոր է օգնություն ցուցաբերել մեր վիրավոր ընկերներին՝ առողջությունը վերականգնելու և հասարակության մեջ ինտեգրվելու հարցում։ Պետք է ջերմությամբ և հոգատարությամբ ընդունել արցախցիներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տունը, օգնել նրանց հարմարվել նոր պայմաններին և նախադրյալներ ստեղծել պատմական հայրենիք վերադառնալու համար։

Գլխավոր խնդիրներից է նաև երիտասարդների ոգևոր ուժի ամրապնդումը, մեր Հայ Առաքելական Եկեղեցուն նրանց պատկանելության գիտակցումը և եկեղեցական արարողությունների պահպանումը։

Մենք մտադիր ենք աջակցել մեր շնորհալի և ստեղծագործ երիտասարդներին, օգնել տաղանդավոր պատանիներին իրացնել նրանց ներուժը և կյանքի կոչել նրանց ծրագրերն ու գաղափարները: Մենք նպաստելու ենք մեր երկրի պատմամշակութային ժառանգության, շրջակա միջավայրի պահպանմանը։

Կոչ եմ անում բոլոր հայ տղաներին ու աղջիկներին, ում հուզում է Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը, սատարել մեր ջանքերին և միանալ մեր գործունեությանը։ Միասին մենք կարող ենք պահպանել և զարգացնել մեր Հայրենիքը՝ մեր և ապագա սերունդների համար։

 

Երիտասարդական թևի գործունեության հիմնական ուղղությունները կհրապարակվեն առաջիկայում։

 

Առաջարկություններն ու հարցերը խնդրում ենք ուղարկել [email protected] և [email protected] էլ․ հասցեին։ Հետևեք «Համահայկական ճակատ» շարժման համացանցային ռեսուրսներին և Telegram-ալիքների ռուսերեն ու հայերեն տարբերակներին.

Կայքէջ․ https://save-armenia.com՝ հայերեն և ռուսերեն

Telegram-ալիքներ․

https://t.me/DVFsavearmenia_ru՝ ռուսերեն

https://t.me/DVFsavearmenia_am՝ հայերեն

https://t.me/DVF_MK՝ երիտասարդական թև

Youtube: @SaveArmenia

https://www.youtube.com/channel/UCiGaHFAJgxTmHOjGvQ51PWw

Համացանցային այս ռեսուրսների միջոցով մենք պարբերաբար կտեղեկացնենք մեր գործունեության, ձեռքբերումների մասին, կքննարկենք մեր երկրի և աշխարհի ամենակարևոր իրադարձությունները։ Ուրախ կլինենք լսել ձեր կարծիքը և կարդալ ձեր նամակները:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, մեր ազգային մշակույթի, հավատքի ու ավանդույթների պահպանումը, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամությունը՝ որպես մեր պատմության անբաժանելի մաս։ Աշխարհի որ ծայրում էլ լինենք, մենք պետք է հիշենք հայ ինքնությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Խաչը։

Միլիոնավոր ենք մենք, և մեր ուժը միասնությունն է: