Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

Ucom ընկերության գլխավոր տնօրենը դասախոսությամբ հանդես է եկել Էթիկայի դպրոցում

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Էթիկայի դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է բիզնեսի կառավարման պրակտիկ հմտություններ և հաջողված փորձեր: Տարբեր տարիքային խմբերի ու մասնագիտությունների անձիք հնարավորություն են ունեցել ունկնդրել գործարարության արդյունավետ գործիքակազմի կիրառման վերաբերյալ դասախոսությունը: Պրակտիկ դասախոսությանը մասնակցել են փաստաբաններ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, բժիշկներ և այլ մասնագետներ:

«Այսօր Հայաստանում գործարարությունը գնահատվում է և ունի իր կանոնները, որոնք դառնում են երկրի տնտեսական կայունության գրավականներից մեկը: Համակարգված բիզնես մտածելակերպի և արդար մրցակցության վարքաբանության կարգավորումների սահմանման դեպքում կարելի է արձանագրել հաջողություններ: Բիզնեսի կառավարումն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել պահանջարկը, մրցակցությունը և համաշխարհային թրենդերը պրոյեկտել հայկական իրականության վրա: Բացի այս ամենի գիտակցումը, անհրաժեշտ է սեփական օրինակով ձևավորել բիզնես մոդել և խաղի կանոններ՝ ինչպես աշխատակիցների, այնպես էլ գործընկերների հետ հարաբերություններում: Բիզնեսում կարևորագույն գործիքներից է հաստատված ռազմավարության կարգավարումները պահպանելը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը Ucom-ի՝ Հայաստանում կապի ազգային օպերատորի օրինակով ներկայացրել է ռազմավարական մտածողության, նպատակների և դրանց հասնելու մեխանիզմների մասին:  Նա նշել է, որ չպետք է վախենալ սխալվելուց և անհրաժեշտ է խնդիրների կարգավորման ոչ սովորական լուծումներ առաջարկել: 

Ամփոփելով՝ Ռալֆ Յիրիկյանը փաստել է, որ բոլոր տեսակի բիզնեսներում հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից է նախաձեռնողականությունը: Դասախոսության ավարտին Ucom-ի գլխավոր տնօրենը պատասխանել է մասնակիցների հարցերին և խմբային քննարկում վարել:

Էթիկայի դպրոցը յուրահատուկ է տարածաշրջանում և Հայաստանում նրանով, որ հնարավորություն է տալիս ուսումնասիրել ազգային և միջազգային էթիկան, էթիկետը և բարելավել հաղորդակցման հմտությունները ունկնդիրների համար:

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների: