Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

Քաղաքացիները փետրվարի 1-ից կտուգանվեն՝ վարձակալությունից ստացված եկամուտները թաքցնելու դեպքում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


2024 թ․ փետրվարի 1-ից կսկսվի տուգանքների կիրառումը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները թաքցնել փորձելու պարագայում։
Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է banali.am-ի աշխատակիցների հետ։ Եթե Դուք վարձակալությամբ եք հանձնում անշարժ գույք, ապա անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել հարկային մարմնին, ինչպես նաև վճարել հարկ և ներկայացնել հաշվետվություն։

-Ե՞րբ է անհրաժեշտ ներկայացնել հայտարարություն:

-Եթե վարձակալի հետ կնքած Ձեր վարձակալության պայմանագիրը անցել է նոտարական վավերացում և/կամ պետական գրանցում, ապա հայտարարություն տալու կարիք չկա։ Եթե ոչ, ապա, ամեն անգամ գույքը վարձակալության հանձնելուց հետո 5 օրվա ընթացքում անհրաժեշտ է կամ օնլայն եղանակով կամ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած տարածքային գրասենյակ այցելելով՝ ներկայացնել հայտարարություն՝ համապատասխան ձևաթերթում լրացնելով Ձեր և անշարժ գույքի տվյալները, ինչպես նաև վարձակալության ժամկետը։

Միևնույն այցի ընթացքում (կամ առցանց), համապատասխան ձևաթերթով դիմում ներկայացնելուց հետո, նույն պահին Դուք կստանաք նաև ՀՎՀՀ (հարկ վճարողի հաշվառման համար), ինչպես նաև համակարգի Ձեր մուտքանունը և գաղտնաբառը։ Այժմ Դուք արդեն ունեք ողջ անհրաժեշտ գործիքակազմը / նախապայմանները՝ եկամտային հարկը վճարելու և հաշվետվություն ներկայացնելու համար (այն կատարվում է բացառապես առցանց եղանակով)։

-Ե՞րբ է պետք վճարել եկամտային հարկը:

-Եկամտային հարկը վճարվում և հաշվետվությունը ներկայացվում է տարին մեկ անգամ՝ առավելագույնը մինչև մայիսի 1-ը՝ հաշվետու, այսինքն՝ նախորդ տարվա համար։ Այսինքն, մինչև 2024 թ․ի մայիսի 1-ը հարկավոր է վճարել և հաշվետվություն ներկայացնել 2023 թ․ի ընթացքում ստացված եկամուտների համար։
Համապատասխանաբար, եթե Դուք Ձեր բնակարանը վարձակալության եք հանձնելու 2024 թ․ին, ապա 2024 թ․ին ստացվելիք եկամուտների համար հարկ վճարել և հաշվետվություն ներկայացնել անհրաժեշտ կլինի 2025 թ․-ին՝ առավելագույնը մինչև 2025 թ․ մայիսի 1-ը (վերջնաժամկետները փոփոխվելու պարագայում այդ մասին
պաշտոնապես կհրապարակվի):

-Իսկ կարո՞ղ եմ մաս֊մաս վճարել։

– Եթե Դուք նախընտրում եք եկամտահարկի վճարումը կատարել մաս֊մաս՝ հաշվետու տարվա ընթացքում, օրինակ՝ տարվա վերջում ֆինանսական բեռ չկուտակելու նպատակով, ապա դա նույնպես հնարավոր է։ Հաշվետու տարվա ընթացքում Դուք «կհամալրեք» ձեր միասնական հաշիվը, իսկ տարին ավարտվելուց հետո արդեն կկատարեք հարկի վճարումը և հաշվետվության ներկայացումը:

-Բա՞րդ չէ արդյոք այս գործընթացը սովորական քաղաքացիների համար։

– Այս ամենը միգուցե առաջին հայացքից կամ առաջին անգամ բարդ թվա, սակայն իրականում ամեն ինչ շատ հեշտ է և միանշանակ։ Այնուամենայնիվ, կան տանտերեր, ովքեր նախընտրում են ավելորդ ժամանակ և նյարդեր չծախսել։ Այս պարագայում, որպես անշարժ գույքի բոլոր կարիքների հարթակ, մենք տրամադրում ենք նաև նկարագրված
գործընթացի մասով հաշվապահական ծառայություններ ևս՝ Ա-ից մինչև Ֆ:

Էմմա Միքայելյան