Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, Galaxy Group-ի և Ucom-ի առաջնորդները ելույթ են ունեցել Եվրոպական բիզնես ասոցացիայի ամենախոշոր միջոցառմանը

Հայաստանում հավատարմագրված ավելի քան մեկ տասնյակ դիվանագետներ և գործարար համայնքի շուրջ 50 ներկայացուցիչներ ամենամյա բիզնես նախաճաշի ֆորմատով մասնակցել են Հայաստանի գործարար համայնքի խոշորագույն միջոցառումներից մեկին` քննարկելու բիզնեսն ու մշակույթը, հնարավոր գործակցության ներուժը: Միջոցառումը արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից` Հայաստանում հավատարմագրված եվրոպական դեսպանատների գործուն աջակցությամբ և մասնակցությամբ:

««Գալաքսի»-ի համար եվրոպական ուղղությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ մենք ունենք 200-ից ավելի գործընկերներ Եվրոպայից, և նմանատիպ միջոցառումները մեզ համար շատ կարևոր են: Սա միայն նախաճաշ չէ, այլ կատարած աշխատանքին ստեղծագործ ու նորարար մոտուցումներ գտնելու ճանապարհ և համատեղ տեսլականի ձևավորում: Սա մի հարթակ է, որտեղ մենք կարողանում ենք խոսել մարտահրավերների, սեփական հաջողությունների մասին և կապ հաստատել Եվրոպայի և Հայաստանի միջև»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը, ով նաև Եվրոպական բիզնես ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ է:

«Հայ գործարարները հանդիպում են իրենց արտասահմանյան պոտենցիալ գործընկերներին, և կարծում եմ՝ սա այս հանդիպման լավագույն կողմերից մեկն է: Ես անձամբ միջոցառումից հետո հանդիպումներ եմ ունենում հայ գործարարների հետ: Դեմ առ դեմ շփումներն ու քննարկումները անփոխարինելի նշանակություն ունեն հետագա համագործակցության համար»,-նշել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:

Բիզնես նախաճաշը տեղի է ունեցել Հայաստանի նկարիչների միության գլխավոր ցուցասրահում: Այն, իրավամբ, խորհրդանշում է բիզնեսի ու արվեստի մեկտեղումը մեկ տանիքի տակ: Բիզնես նախաճաշը հրաշալի առիթ է նաև ներկայացնելու միմյանց ներուժը և գործակցության նոր ձևաչափեր սահմանել: 

Հանդիպմանը ներկա գտնվող Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ Ucom-ի կողմից իրականացվող քաղաքականությունը մարզերում համընկնում է Հայաստանում հավատարմագրված որոշ դեսպանությունների մոտեցումներին: «Ես ձեզ կպատմեմ մի պատմություն, որը վերաբերվում է Ucom-ի այսօրվա և վաղվա մասին: Ես խոստանում եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Ucom-ը կգրավի բարձր գագաթներ, որովհետև մենք հավատարիմ ենք մեր երկրին և մեր բաժանորդներին: Այժմ մենք առաջին տեղում ենք ֆիքսված կապի ոլորտում և առաջնային դիրքեր ենք զբաղեցնում հեռահաղորդակցության մյուս ոլորտներում: Այս ամենին մենք հասել ենք նաև նրա շնորհիվ, որ սկսել ենք ընկերության մարզային ենթակառուցվածքները հզորացնել և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում օգնել մեր հայրենակիցներին»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին ողջունել է բիզնես նախաճաշի մասնակիցներին և նշել, որ, «Լեհաստանը ընթանում է սեփական արտադրանք ստեղծելու և այն արտահանելու ճանապարհով, բայց ունի նաև ներքին իրացման ներուժ, և ցանկանում է այն ավելի հզորացնել: Կարծում եմ, որ այս ճանապարհին Հայաստանը վստահելի գործընկեր է»:

Կարևորելով նման նախաձեռնությունները` Եվրոպական բիզնես ասոցիացիա հասարակական կազմակերպության տնօրեն Դիանա Սարումովան նշել է, որ «Այս ձևաչափով բիզնես համայնքը կարող է հանդիպել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Մենք շատ հաճախ կազմակերպում ենք, այսպես կոչված, պետական-մասնավոր երկխոսության հարթակներ, տարբեր պլատֆորմաներ,  որտեղ հանդիպում են տարբեր սեկտորների ներկայացուցիչներն ու ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունենում»: 

Միջոցառման ընթացքում հայ-իսպանական գործարար կապերի, ինովացիոն և տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունների մասին ելույթ է ունեցել Իսպանիայի թագավորության գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն

«Պետք է հաճախ հանդիպենք, որպեսզի քննարկումներով փորձենք փոխել բիզնես միջավայրը, քանի որ մեր նպատակն է ոլորտի զարգացումն ու բարելավումը: Եվրոպական երկրների մեր պատվարժան դեսպանների և հայ գործարարների՝ նման ձևաչափով հանդիպումները մեծ կարևորություն ունեն, որովհետև, ըստ իս, հնարավորությունների պատուհան են բացում հայ գործարարների համար դեպի Եվրոպա: Վստահ եմ, որ այս հանդիպումների ընթացքում կձևավորվեն նոր համագործակցություններ, որոնց մասին հաջորդ տարի հնարավորություն կունենանք հպարտությամբ խոսելու»,-նշել է Գալաքսի ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերության կողմից, որը եվրոպական ցանցի անդամ որակավորված ընկերություն է: