Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Տնտեսություն

Թուրքիան կարող է արևային կայաններ դնել Վանա լճի վրա

Արևային էներգիա օգտագործելու իրենց ցանկության մեջ Թուրքիան կարող է վնասել պատմական բազմաթիվ լճերին, այդ թվում նաև Վանա լճին։ Թուրքիայի էներգետիկ փորձագետները հայտարարել են Թուրքիայի տարածքում հայտնի հարյուրից ավելի լճերի մասին, որոնք կարող են արևային էներգիայի հարմար հարթակ դառնալ, ընդ որում առանձնակի նշել են Վանա լիճը, որը գտնվում է բարձր գոտում, իսկ բարձր վայրում արևային վահանակներն ավելի արդյունավետ կաշխատեն, ուստի Վանա լիճը շատ հարմար է արևային էներգիայի ներուժի առումով, և նպատակ կա Վանա լիճն օգտագործել արևային էներգիա արտադրելու համար։

Թուրքիայում, ի դեպ, մտահոգություններ են հնչում այս կապակցությամբ, նշում, որ արևային էներգիայի կայաններ տեղադրելը Վանա լճի վրա կարող է վտանգել լճի ապագան, ուստի հարկավոր է նախապես հաշվարկել բոլոր թեր և դեմ կարծիքները, հասկանալ, թե ինչպես բնական ռեսուրսները, հատկապես ջրային տարածքներն օգտագործել արևային էներգիա կիրառելու համար, դրանց հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։

Թուրքական իշխանությունների ներկայացուցիչները նշել են, թե հատուկ նախագծեր են բերելու, որպեսզի հնարավորինս պակասեցնեն ջրային մակերեսին հասցվող վնասը։ Ավելին կարծում են, որ այդ կայաններով, ընդհակառակը, կնպաստեն լճերի առողջացմանը։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Անի Մելիքյան