Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

«Կեղծ օրակարգերի շուրջ ոչ ոք չի համախմբվում». ԱՏՁՄ-ն նախագահ է ընտրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թերթի նախորդ համարում նշել էինք, որ մեր տեղեկություններով, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագումարը (տարեկան ժողով) թեժ է անցնելու, քանի որ միության անդամները ունեն որոշակի հարցադրումներ՝ կապված թե՛ ընդհանրապես ՏՏ ոլորտի զարգացման, թե՛ միության գործունեության հետ: Տեղեկացրել էինք նաև, որ սպասվում են նոր ընտրություններ:

Եվ ահա, փետրվարի 1-ին տեղի է ունեցել Առաջատար ԱՏՁՄ 23-րդ տարեկան համաժողովը։ Մեր տեղեկություններով, համաժողովում ոչ միայն քննարկվել և ընդունվել է առաջիկա երեք տարվա ռազմավարությունը, այլև բարձրացվել են այն խնդիրները, որոնք առկա են ու լուծման անհրաժեշտություն ունեն:

Ընտրությունների արդյունքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։Ամփոփելով համաժողովը՝ նա նշել է, որ ինքը նման ակտիվություն չի հիշում ԱՏՁՄ-ում: «Մեր Միությունը մի կարևոր առանձնահատկություն ունի. եթե դասական սցենարով դիտարկենք, ապա ասոցիացիաներն ու միությունները պետք է զբաղվեն իրենց ոլորտի լոբբինգով, սակայն մեր երկրի խնդիրներն այնպիսինն են, որ մենք մեր ընկերությունների խնդիրները թողել ենք մի կողմ, կարծում եմ՝ մեր առանձնահատկությունն էլ հենց դա է։ Կեղծ օրակարգերի շուրջ ոչ ոք չի համախմբվում, իսկ մեր ընկերությունները հաճախ իրենց ընկերությունների անձնական շահերը դնում են մի կողմ, որպեսզի համընդհանուր շահին ծառայեն։ Հենց դրա համար էլ կարծում եմ մենք տարեցտարի համախմբվում ենք»,ասել է Եսայանը:

Հավելենք, որ ԱՏՁՄ խորհրդի (վարչության) անդամ են ընտրվել Արտավազդ Մինասյանը (Krisp), Արմեն Քոչարյանը (VOLO), Իրինա Դումանյանը (Siemens Industry), Գևորգ Սաֆարյանը (LimeTech), Արման Աթոյանը (iXTech), Խա չ ա տուր Նա զ ա րյա ն ը (VMWare), Սոնա Մամյանը (Mamble), Արսեն Բաղդասարյանը (DataArt.AM)-ը, Մ ա նուկ Հերգ նյա ն ը ( G r a n a t u s Ventures), Գոռ Վար դ ա նյա ն ը (FimeTech)։ Խորհրդի (վարչության) վերստուգող ընտրվեցին Դավիթ Գրիգորյանը (Devsoft.AM), Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Lyceum) և Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile I Zealous)։

Խորհրդի որոշմամբ ԱՏՁՄ տնօրեն է նշանակվել Սարգիս Կարապետյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում