Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ այցելել է Eighty Eight Hotel & Spa 5 աստղանի հյուրանոցային համալիր

Փետրվարի 3-ին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կառավարության անդամները մասնակցեցին գործարար Նարեկ Նալբանդյանի կողմից ձեռք բերված, Ծաղկաձոր քաղաքի ամենաբարձր կետում ՝ 2013-ին կառուցված Golden Palace հյուրանոցի վերակառուցման արդյունքում վերաբրենդավորված՝ շքեղ Eighty Eight Hotel & Spa 5 աստղանի հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը։

Ծաղկաձորը Հայաստանի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերից մեկն է, և ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել զբոսաշրջության ու հյուրանոցային ոլորտում, և օրեցօր զարգացնում է ենթակառուցվածքները տվյալ հանգստավայրում։

Վերակառուցված հյուրանոցը հյուրերին է ներկայանում նորովի և բարձր ստանդարտներին համապատասխան բոլոր առավելություններով։ Հյուրերը կարող են ընտրել Eighty Eight Hotel & Spa յուրօրինակ ոճով հարդարված տարբեր կարգի 126 նրբաճաշակ համարներից յուրաքանչյուրը: Յոթ հարկանի շինության ներսում գործում են ռեստորաններ, բար, բուտիկներ, մարզասրահ` իր 37 մետր երկարությամբ լողավազանով, շոգեբաղնիքով և համմամով։ Գործում է նաև սպա կենտրոն՝ ժամանակակից ծառայություններով:

Հյուրանոցային համալիրն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որտեղից դահուկորդները կարող են հյուրանոցից դահուկել դեպի ճոպանուղի և ետ վերադառնալ սկզբնակետ: Ձմեռային մարզաձևերի սիրահարների համար ստեղծված են ապահով և հարմարավետ բոլոր պայմաններն՝ անվճար ավտոկայանատեղի, ինչպես նաև վարձույթով են տրվում սպորտային բոլոր պարագաները:

Հյուրանոցում, բացի հանգստից, կարելի է կազմակերպել կորպորատիվ տարբեր միջոցառումներ։