Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Հասարակություն

Գագիկ Գինոսյանի հիշատակին. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երեկ երեկոյան, ընդամենը 58 տարեկանում հանկարծամահ եղավ ականավոր հանրային գործիչ, ազատամարտիկ, Արցախյան երկու պատերազմների նվիրյալ մարտիկ Գագիկ Գինոսյանը:
Գագիկ Գինոսյանի կյանքը և գործունեությունը հնարավոր չէ պարփակել մի քանի տողի մեջ: Շատերս նրան ճանաչում ենք նրա ստեղծած «Կարին» ազգային պարի համույթի և նրա կողմից կազմակերպած ազգային պարի տպավորիչ բեմադրությունների և փառատոնների միջոցով, շատերս էլ ոգևորված շուրջպար ենք բռնել նրա հետ Կասկադում:
Պակաս հայտնի, բայց ոչ պակաս կարևոր էր նրա կողմից իրականացված վիթխարի գիտա-մշակույթային աշխատանքը՝ հավաքագրելու, վերծանելու և վերամշակելու հայ ազգային պարի բազմաթիվ ցրված նմուշները, դրանց հանրայնացնելը, հանրահռչակելը և ազգային ինքնության կենդանի մաս դարձնելը: Այդ նպատակով Գագիկ Գինոսյանը «Այբ» հիմնադրամի հետ համատեղ ստեղծեց նաև «Ազգային երգ ու պարի» ակադեմիան, և համագործակցելով նրա հետ այս ծրագրի շրջանակներում, մեր ընտանիքին բախտ վիճակվեց մոտիկից ծանոթանալու Գագիկ Գինոսյանին, և օժանդակելու նրա նորարական նախաձեռնություններին:
Եվ վերջապես, Գագիկը Գինոսյանը մեր ազգային ազատամարտի իրական նվիրյալ էր: Դեռ առաջին Արցախյան պատերազմում նա մարտնչել էր երջանկահիշատակ Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության տակ, անձամբ մասնակցել բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը, թշնամուն մեծ կորուստներ պատճառելով: Պատերազմից հետո նա շարունակել է ծառայությունը բանակում որպես սպա, ուսանել ռազմական ակադեմիայում, իսկ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցել է որպես կամավոր ՈՄԱ գումարտակի կազմում, թշնամուց պաշտպանել Թաղավարդը:
Գագիկ Գինոսյանի կյանքի և վաստակի մասին կարելի է անվերջ շարունակել, բայց դա չի մեղմի նրա անժամանակ կորստյան ցավը: Հանգչի՛ր խաղաղությամբ, նվիրյալ հայորդի, Աստված քո հզոր ուժը փոխանցի ապրողներին, և լուսավորի քո երկնային ճանապարհը: