Հայ գործարարների ասոցիացիան՝ ի նպաստ Իտալիայի և Հայաստանի միջև բիզնես համագործակցության
Հունվարի վերջին, փետրվարի սկզբին կայացավ Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) աշխատանքային այցը Միլան։ Այս գործարար այցի շրջանակներում փետրվարի 7-ին ստեղծվել է «Իտալիայի և Հայաստանի միջև համագործակցության և զարգացման կենտրոն» ասոցիացիան:
Այցը հնարավոր է դարձել «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցության շնորհիվ։ Ուղևորության նպատակն էր խթանել երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն ու ներկայացնել Հայաստանի ներդրումային ու արտադրական հնարավորությունները։ Քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ հայկական շուկայի հետ աշխատանքում հետաքրքրված իտալական ընկերությունների մի լայն խումբ ձևավորել: Ասոցիացիայի նպատակն է աջակցել և ամրապնդել կազմակերպությունների հետ մշտական գործարար կապերը և օպերատիվ փոխգործակցությանը, և երկու երկրների գործարար համայնքների միջև համագործակցության նոր ոլորտների որոնմանը:
Այցի շրջանակում՝ Միլանում տեղի ունեցավ «Իտալիայի և Հայաստանի միջև համագործակցության և զարգացման կենտրոն» (CENTER FOR COOPERATION AND DEVELOPMENT BETWEEN ITALY AND ARMENIA) ասոցիացիայի հիմնադրման արարողությունը: Ասոցիացիան հիմնադրվել է Իտալիայի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ նպատակ ունենալով հետագայում վերակազմավովրել որպես «Իտալա-հայկական առևտրի պալատ» և դրա ներկայացուցչությունը գրանցել Հայաստանում։
Ասոցիացիայի հիմնադիրներն են «General Invest»-ի դիտորդական խորհրդի անդամ՝ պարոն Ֆերդինանդո Պելացոն (Ferdinando Pelazzo, Իտալիա) և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ՝ պարոն Նարեկ Կարապետյանը, ինչպես նաև այլ ինստիտուցիոնալ միավորներ և մասնավոր անձինք: Առևտրային պալատի կարգավիճակ ստանալուց հետո ձեռնարկությունների պաշտոնական ռեգիստրը հասանելի կլինի կազմակերպության համար:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ