Բացահայտվել են Երևանում անչափահասների կողմից գողության դեպքերը
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երեւանում անչափահասների կողմից կատարված գողության փորձի եւ գողության դեպքերը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի երկու անչափահաս բնակիչներ՝ ծնված 2002 եւ 2003թթ., մուտք են գործել Երեւան քաղաքի Լուկաշին 3 փողոցում գտնվող տներից մեկը, սակայն առանց որեւէ բան հափշտակելու՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել են:
Այնուհետեւ 17 եւ 16-ամյա պատանիները մուտք են գործել նույն փողոցում գտնվող եւս երկու տուն, գողացել տարբեր իրեր՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում՝ 17 եւ 16-ամյա պատանիները ձերբակալվել են՝ վերը նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի