Թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվեց հորեղբայրս՝ Հրաչյա Հովհաննիսյանը․ Վարդան Բալյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փետրվարի 13-ին Ներքին Հանդի դիրքերում, մարտական հերթապահություն իրականացնելիս, թշնամու դիպուկահարի դավադիր կրակոցից զոհվեց հորեղբայրս՝ Հրաչյա Հովհաննիսյանը: Վազգեն Առաջին կաթողիկոսի պատգամ-կոչով էր ապրում.
Մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ առաքելություն, առանց այդ մեկության ու միասնության անհնար կլինի բուժել մեր վերքերը, ցրել մեր տագնապները, հույս տածել մեր արդար սպասումների լուծման նկատմամբ ու հավատալ հայոց գալիքին:
Արցախից, որտեղից սերում էր հայրը, նրա հոգին էր, Սյունիքը՝ իր պաշտելի մոր ծննդավայրը, նրա սիրտն էր, առաքելությունը՝ հայրենիքին անմնացորդ նվիրումով ծառայելը:
2016-ին 59 տարեկան էր, Մելլաթ բանկի իրավաբանական բաժնի պետ՝ բարձր աշխատավարձով, բայց առաջին օրից կամավորագրվեց ու մեկնեց Արցախ: Հետո եղավ աշխատանքից անօրինական ազատում՝ Արցախի հյուսիս-արևելքում անօրինական զինված ստորաբաժանման կազմում Ադրբեջանի հանրապետության դեմ ռազմական գործողությունների մասնակցության պատճառով աշխատանքից անհարգելի բացակայության պատճառաբանությամբ: Երկու տարուց ավել տևած դատավարական պայքարում երեք դատական ատյանում պաշտպանեց հայրենիքը պաշտպանելու իր իրավունքը ու փոխհատուցման գումարից երեք միլիոնից ավելի փոխանցեց Զինվորների ապահովագրության հիմնադրամին: 44-օրյա պատերազմի առաջին օրից Հադրութում էր, պատերազմից հետո՝ ռազմական վերապատրաստման դասընթացներ, վարժանքներ, մարտական հերթապահություն դիրքերում:
Ինձ համար դժվար էր գրել, բառեր չէի գտնում, բայց ...
Շատերն այսօր խոսում են տարիքի մասին՝ 67 տարեկան: Քիչ չեն մարդիկ, ում թվում է պատեհ առիթ են գտել հայրենիքի պաշտպանությանը կամավորագրման ներկա համակարգը քննադատելու համար և իրենց թույլ են տալիս սահման՝ մեր զինվորին օգնության մեկնող մարդկանց հասցեին ավելորդ պիտակումներ:
... Հիշեք Հրաչյա Հովհաննիսյանին, ով հայրենիքից երբեք չբողոքեց, հայրենիքից երբևէ չնեղացավ, ծառայեց հայրենիքին անմնացորդ նվիրումով նրան խենթ սիրահար զինվորի նման:
Մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ առաքելություն: Հանգչիր խաղաղությամբ Անմահների բանակի հավերժ զինվոր»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ