ԱրարատԲանկից մարզային գրադարաններ. գրքեր բոլորի համար
Գրքի տոնին ընդառաջ ԱրարատԲանկը գրքեր է նվիրում մարզային, ինչպես նաև «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի և Գավառի բժշկական կենտրոնի գրադարաններին։
Կարևորելով սոցիալական ծրագրերի ապակենտրոնացումը՝ ԱրարատԲանկը գրքարշավ է մեկնարկել մարզերում՝ փետրվարի 19-ին գրքեր նվիրելով Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու մարզային գրադարաններին, ինչպես նաև «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի և Գավառի բժշկական կենտրոնի գրադարաններին։
««Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնին նվիրել ենք ոչ միայն գրքեր, այլև համատեղ հանդես կգանք գրքախառը նախաձեռնությամբ՝ փետրվարի 19-ից մարտի 19-ը հայտարարելով ընթերցանության ամիս, որի ընթացքին կարելի է տեղեկանալ «Լոֆթ Մեղրի» ֆեյսբուքյան էջից։ Միացել ենք նաև ՀՀ գրողների միության և Գեղարքունիքի մարզային գրադարանի նախաձեռնությանը՝ գրքեր նվիրելով Գավառի բժշկական կենտրոնի նորաստեղծ գրադարանին, որի պաշտոնական բացումը ևս փետրվարի 19-ին է նախատեսված»,- ասված է Բանկի հաղորդագրության մեջ։
Գրքերը բազմաժանր են՝ սկսած մանկական և համաշխարհային գրականությունից մինչև ֆինանսական և մասնագիտական գրականություն, ինչպես օրինակ՝ «Ինչու և ինչպես․ Փողը», Իսահակ Նյուտոն «Խնձորի տրամաբանությունը», «Հանճարեղ մեխանիկը․ Հենրի Ֆորդ», Ջոն Քեհո «Մտքի ուժը», «Երազներն իրականանում են․ Իլոն Մասք», Կիմ Բաքշի «Արցախի հոգևոր գանձերը», Կարեն Օհանջ «Արամյանց», Ջոնաթան Քոնլին «Պարոն հինգ տոկոսը», Ֆիլ Նայթ «Կոշկավաճառը․ «Nike-ը ստեղծողի հուշագրությունը», Ջոշ Քաուֆման «Անհատական MBA․ հմտացիր բիզնեսի արվեստում», Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն վաճառականը», Յուրի Ջորկաեֆ «Snake։ ֆրանսիական ֆուտբոլի օձը», Էշլի Վենս «Իլոն Մասկ», Գոռ Կարապետյան «Հաջողության թաքնված կողմը» և այլն։
Գրքատոնի այս նախաձեռնությունն առաջինը չէ․ 2021թ․-ին ԱրարատԲանկն իր հաճախորդներին գրքեր է նվիրել․ գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում սպասարկվելուց անմիջապես հետո հաճախորդները ընտրում էին իրենց նախընտրած գիրքը և ժպիտով հեռանում, իսկ 2023թ․-ին Բանկի աջակցությամբ լույս է տեսել արգենտինահայ գրող Մագդա Թախթաճյանի «Ռոջավա» վեպը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Newmag Winter Fest-ի շրջանակում 2023թ․-ի փետրվարի 18-ին Կոնգրես հյուրանոցում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ