Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Աշխարհ

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի հասցեին Բայդենի վիրավորանքները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վիրավորական խոսքերը մեծ խայտառակություն են Միացյալ Նահանգների համար, դրանց համար պետք է ամաչել: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Բայդենը Պուտինին «խելագար շան լակոտ» է անվանել:

«ԱՄՆ նախագահի շուրթերից հնչող նման վիրավորական հայտարարությունները դժվար թե ինչ-որ կերպ վիրավորեն այլ պետության ղեկավարին, հատկապես նախագահ Պուտինին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նշել է, որ Բայդենը ներքին լսարանի համար ընտրել է հոլիվուդյան կովբոյի պահվածքը: Նա նաև ասել է, որ Պուտինը նման հայտարարություններ չի արել ԱՄՆ նախագահի հասցեին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ կոպիտ արտահայտություններ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։

«Մենք ունենք խելագար շան լակոտներ, ինչպիսիք են Պուտինը և մյուսները, և մենք միշտ ստիպված են լինում անհանգստանալ միջուկային հակամարտության առնչությամբ, բայց մարդկության գոյության սպառնալիքը կլիմայի փոփոխությունն է», - ասել է Բայդենը:

Ավելի վաղ Բայդենը Պուտինին բնութագրելիս նրան անվանել էր «դիկտատոր», «դահիճ» և «ռազմական հանցագործ», «մարդասպան»: