Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Աշխարհ

Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց իջել է 250 դոլարից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գազի բորսայական գները Եվրոպայում ուրբաթ կեսօրին իջել են 4 տոկոսով՝ 2021 թվականի կեսերից ի վեր առաջին անգամ իջնելով հազար խորանարդ մետրի դիմաց 250 դոլարից. համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների։

Մարտի (մոտակա) ֆյուչերսները TTF ինդեքսով (Եվրոպայի ամենամեծ կենտրոնը, որը գտնվում է Նիդեռլանդներում) բացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ին 257,5 դոլարով (-1%): Իսկ Մոսկվայի ժամանակով 13.03-ի դրությամբ դրանց արժեքը նվազել է մինչև $249.9 (-3.9%)։ Գնանշումների դինամիկան հիմնված է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնի վրա՝ 260 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։

Եվրոպական բորսայում գազի բարձր գների շրջանը շարունակվել է 2021–2022 թվականներին։ Նման կայուն բարձր գներ չեն եղել Եվրոպայում գազի հանգույցների ողջ պատմության ընթացքում՝ սկսած 1996 թվականից: Գները 2022 թվականի գարնան սկզբին հասել են պատմական ռեկորդի՝ 3892 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ նույն տարվա աշնանը սկսել են նվազել։ Միջին գնանշումները նախորդ տարեվերջին կազմել են մոտ 460 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ այս տարվա հունվարի վերջին՝ գրեթե 340 դոլար։