Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Հասարակություն

Մեդալների հարուստ ավարով. մարզիկների պատասխանատու մրցմանը մասնակցությունը հովանավորել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

2024 թ. մարզական տարին հաջողությամբ են մեկնարկել քիքբոքսինգի Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ ակումբի պատանի մարզիկները։ ՀՀ վաստակավոր մարզիչ Արա Սարգսյանի և քիքբոքսինգի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյանի սաները փետրվարի 16-ից 18-ը մասնակցել են մարզաձևի Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որ կայացել է Խորվաթիայի Զագրեբ քաղաքում։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր միայն քիքբոքսինգի սյունիքյան ակումբը, որի սաները հանդես եկան քաշային վեց կարգում: Հեղինակավոր այդ մրցումներին մասնակցում էր մոտ 40 երկրի ներկայացուցիչ, ուստի ամեն մի նվաճված մեդալը շատ ավելի մեծ գին ուներ:

Կապանցի մարզիկները հուսախաբ չարեցին. Սերժ Պապյանը և Տիգրան Դավթյանը դարձել են հաղթողներ, Մարկ Միքայելյանը և Սամվել Արզումանյանը կանգնել են պատվո պատվանդանի երկրորդ հարթակին, իսկ Ռոման Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Նարեկ Մեսրոպյանը, Տիգրան Մուշկամբարյանը և Արթուր Հովհաննիսյանը դարձել են երրորդ մրցանակակիրներ։

Այս անգամ ևս կապանցի պատանի մարզիկները հաստատել են իրենց բարձր կարգը և նախադրյալներ ստեղծել հաջողությամբ հանդես գալու տարվա ընթացքում անցկացվող մյուս ներկայացուցչական մրցաշարերում։ Մեր մարզիկների պատասխանատու մրցմանը մասնակցությունը հովանավորել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ֊ն (գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյ), իսկ ակումբի կողքին միշտ կանգնած է ձեռնարկության կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը:

Ինչպես տեղեկացրեց Արա Սարգսյանը, հաջորդ պատասխանատու մրցումը՝ քիքբոքսինգի աշխարհի գավաթի խաղարկությունը, տեղի է ունենալու Վենետիկում մարտի 20-ից 24-ը: Ակումբի մարզիչները, սաները, նրանց ծնողները լիահույս են, որ այս անգամ ևս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության շնորհիվ հնարավորություն կունենան մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը և բարձր պահելու ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Սյունիքի պատիվը:

Փետրվարի 22-ին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը հյուրընկալեց քիքբոքսինգի «Սյունիք» ակումբի սաներին, շնորհավորեց նրանց մեդալներ նվաճելու առթիվ և նոր հաջողություններ մաղթեց:

Վահրամ Օրբելյան