Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Հասարակություն

Քաղաքական իրավուքների հայկական կենտրոն (ՔԻՀԿ) իրավապաշտպան ՀԿ-ի հայտարարությունը Գարիկ Գալեյանի վերաբերյալ

Խիստ մտահոգությամբ ենք անդրադառնում պատերազմի նահատակ հերոսի հոր՝ Գարիկ Գալեյանի գործին, ով դատական իշխանության կողմից ենթարկվում է կալանքի անարդարացի և անհամաչափ կիրառման։

Գարիկ Գալեյանը, ում առաջադրվել են ոչ ծանր հանցանքների մեղադրանքներ, սկզբում կալանավորվել է, այնուհետև խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։

Դատավարության ընթացքում դատարանի համար ակնհայտ է դարձել, որ Գալեյանն առողջական խնդիրներ ունի, բացի այդ դատական քննության ընթացքում ենթարկվել է վիրահատության։

Չնայած առողջական վիճակի հետ կապված այս հստակ մտահոգություններին՝ դատարանը որոշել է երկարացնել նրա տնային կալանքը ևս երկու ամսով՝ արդյունքում նաև զրկելով վերջինիս «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր այցերից։ Հակառակ մեղադրանքի կողմից առարկությունների բացակայությանը՝ դատարանը պահանջել է, որ յուրաքանչյուր այց նախապես քննարկվի դատական նիստում։

Դժբախտաբար, այս որոշումից ընդամենը երկու օր անց Գարիկը հոսպիտալացվել է «սրտի կաթված» ախտորոշումով և ներկայում գտնվում է հիվանդանոցում։

Իրադարձությունների այս շարքը ոչ միայն ընդգծում է դատական իշխանության կողմից խափանման միջոցների անհամաչափ և պատժիչ կիրառումը, այլև լուրջ հարցեր է հարուցում մարդու իրավունքների և արդարադատության պահպանմանն ուղղված՝ դատական իշխանության հանձնառության վերաբերյալ: Դատարանի կայացրած որոշումները չեն կարողացել ապահովել բավարար փաստարկներ, որոնք կհամոզեն հասարակությանը, որ տնային կալանքը բացարձակապես անհրաժեշտ է եղել` հաշվի առնելով Գալեյանին առաջադրված մեղադրանքների հանգամանքները և վերջինիս առողջական վիճակը:

Փոխարենը, կալանքն ակնհայտորեն կիրառվում է որպես պատժի ձև, այլ ոչ թե օրինական խափանման միջոց: Սրա վառ վկայությունն է նաև այն, որ դատարանը՝ չարձանագրելով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկեր, սահմանափակել է Գալեյանի կապն արտաքին աշխարհի հետ։

Ավելին, կալանքի և տնային կալանքի նման անարդար կիրառման դեպքերը կարող են անդառնալի հետևանքների հանգեցնել, ինչի մասին վկայում է Գալեյանի առողջական վիճակի վատթարացումը։

Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին և դատական իշխանությանը  վերանայել կալանքի նկատմամբ իրենց մոտեցումը և ապահովել, որ այն օգտագործվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան։

Կալանավորումը երբեք չպետք է օգտագործվի որպես պատժի միջոց, իսկ ազատության սահմանափակման յորաքանչյուր դեպք պետք է ունենա խիստ համոզիչ փաստակազմ։

Բացի այդ, դատական իշխանությունը պետք է ավելի կարեկից և նրբանկատ վերաբերմունք դրսևորի այն անհատների նկատմամբ, ովքեր արդեն իսկ ահռելի կորուստներ են կրել՝ հանուն պետության բարօրության:

Գարիկ Գալեյանին շուտափույթ ապաքինում ենք մաղթում։