Հյուրախաղերով Հայաստանում է Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախումբը
Նիլ Սայմոնի The Good Doctor կատակերգությամբ Հայաստանում մեկնարկեցին Համազգային մշակութային միության Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հյուրախաղերը: Մայիսի 10-ին հյուրախաղերի մեկնարկն ազդարարվեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հյուրախաղերի շրջանակներում լիբանանցիները կլինեն նաև Վանաձորում և Երևանում:
Կարևորելով նմանատիպ այցերը` Համազգային մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Դեմիրճիանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, անցած տարի ևս թատերախումբը Հայաստանում էր, սակայն ի տարբերություն այս տարի հայ հանդիսատեսի դատին ներկայացվող կատակերգության, ներկայացվել էր 2 ողբերգություն: «Մենք հավատում ենք, որ այս հյուրախաղերը մեծ նպաստ կբերեն լիբանանահայ թատերախմբի որակական աշխուժացմանը ի նպաստ հայ թատրոնի զարգացմանը հայրենիքից հեռու»,-նշեց Մարտիկ Դեմիրճիանը՝ հիշեցնելով նաև, որ մեկ տարի առաջ Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Լիբանանում էր՝ Համազգային «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության հրավերով:
Հակոբ Տեր-Ղուկասեանի բեմադրությամբ գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացվեց Նիլ Սայմոնի 7 դրվագ՝ առօրյա կյանքը ներկայացնող մեղմ հումորով, ծիծաղով ու նաև ողբերգությամբ:
Երեկոյի ընթացքում, ի արժևորումն Լիբանանում մշակութային ու հայապահպան գործի, թատերախումբն արժանացավ Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի պատվոգրերին:
Համազգայինի թատերասերների խումբը հիմնվել է 1942 թվականին բեմադրիչ Գասպար Իփեկյանի կողմից։ Ժորժ Սարգսյանը թատերախմբի գլխավոր դերակատարներից էր։ Գասպար Իփեկյանից հետո խումբը ղեկավարեց Ժորժ Սարգսյանը, ով ավելի քան 30 տարի անձնվիրաբար ծառայեց հայ թատրոնին ու մշակույթին։ Հետագայում թատերախումբը կոչվեց իր հիմնադրի՝ Գասպար Իփեկյանի անունով։ Ժորժ Սարգսյանի ղեկավարությամբ թատերախումբը նոր զարգացում ապրեց՝ ամրապնդելով դիրքերը նախ Լիբանանում, այնուհետև վաստակեց համասփյուռքյան համբավ։ Ժորժ Սարգսյանի շնորհիվ սփյուռքահայ թատրոնը հասավ իր գագաթնակետին։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Իրանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլ երկրներում։
Արմենուհի Մխոյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից