Նախատեսված են խոշոր տուգանքներ աղբը չսահմանված վայրում թափելու համար. «Իմ քայլի» պատգամավոր
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է նոր սակագներ ու նորմեր սահմանել աղբը թափելու եւ վերամշակելու համար:
Տվյալ առաջարկով պատգամավորը հանդես է եկել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը:
- շինությունների եւ շենքերի համար, որտեղ կա հանրային սննդի եւ բնակչության կենցաղային սպասարկում եւ առեւտուր է իրականացվում, մինչեւ 1 քմ մակերեսի համար՝ 50-100 դրամ,
- 30-70 դրամ 1 քմ մակերեսի համար հյուրանոցների, հյուրանոցային ծառայություններ մատակարարողների եւ նմանատիպ շենք-շինությունների, ինչպես նաեւ բժշկական ծառայությունների, օդանավակայանների, երկաթգծի կայարանների եւ ավտովակայանների տրամադրման համար նախատեսված շինությունների համար,
- արտադրական նշանակություն ունեցող շենք-շինությունների համար՝ 1 քմ մակերեսով՝ 20-50 դրամ,
- վարչական շենք-շինությունների, ֆինանսական կազմակերպությունների, տարբեր տեսակի գրասենյակների համար՝ 1 քմ մակերեսով՝ 5-20 դրամ,
- հասարակական շենք-շինությունների, կրթական, սպորտային եւ մշակութային նշանակության շենքերի համար՝ 1 քմ մակերեսով՝ 3-15 դրամ
- այլ շենք-շինությունների համար, որտեղ տարբեր տեսակի գործունեություն է իրականացվում՝ եւս 1 քմ մակերեսով՝ 10-30 դրամ:
Պապոյանը հայտնել , որ իրավաբանական անձը նաեւ կարող է վճարել ոչ թե շենքի տարածքի մակերսով, այլ ըստ աղբի զանգվածի՝ 1 տոննա աղբի համար վճարելով 10 000 դրամ: Բացի այդ, նախատեսված են տուգանքներ աղբը չսահմանված վայրում թափելու համար:
«Իրավաբանական անձանց համար տուգանքները կազմում են նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով, եթե մեկ տարվա ընթացքում կրկնվեց՝ մինչեւ 200-ապատիկի չափով են տուգանվելու»,- ընդգծել է պատգամավորը:
Նշենք, որ երկար բանավեճից հետո օրինագիծը դրական եզրակացություն ստացավ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ