Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Դպրոցականները բարեգործություն են կատարում

Երևանի Շիրակացու անվան դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհիներ Գայանե Մուրադյանը, Նանե Պողոսյանը և Մարգարիտա Գրիգորյանը սովորական երևանյան դպրոցականներ են, բայց շատերից տարբերվում են, որովհետև սեփական երջանկությունը տեսնում են նաև ուրիշների  բարեկեցության մեջ: Նրանք փորձում են իրականացնել իրենց երազանքները, որոնցում նաև իրենց կարիքավոր հասակակիցներն են:

Գայանեն, Նանեն և Մարգարիտան օրերս կատարեցին իրենց կայնքի, հավանաբար, ամենահամարձակ քայլը՝ բարեգործություն: Բարեգործությունը մարդկային ամենամեծ առաքինություններից է: Այն հատկապես արժեքավոր է, երբ կատարվում է անշահախնդիր, իսկ մարդկային հասարակության ամենաանշահախնդիր ներկայացուցիչները երեխաներն են:

Մեր ակնարկի հերոսները ոչ այնքան այս երեք դպրոցահասակ աղջնակներն են, այլ Գյումրիի տնակային պայմաններում ապրող իրենց հասակակիցները: Նրանց օգնելու նպատակով՝ դասընկերուհիները դրամահավաք են նախաձեռնել, տարբեր մարդկանց ու կազմակերպություններին համոզել, որ այդ պայմաններում ապրող երեխաները հավելյալ ուշադրության կարիք ունեն, որ իրենք ավելի՝ քան մեծահասակները, պատկերացնում են դժվարին սոցիալական պայմաններում ապրող իրենց հասակակիցների դժվարությունները, նրանց երազանքներն ու մեծապես կգնահատեն թեկուզ փոքր, բայց սրտանց առաջարկվող օգնությունը:

Աղջիկները չեն ուզում խոսել իրենց հավաքած գումարի չափի, օգնություն ստացած երեխաների թվի մասին, նույնիսկ անուններ չեն տալիս, որովհետև համոզված են, որ էականը ոչ թե թվերն են, այլ այն, որ դժվարության մեջ հայտնված յուրաքանչյուր երեխա հավատա, որ իրեն կգտնեն, կաջակցեն, կդառնան իր ընկերը: Բայց ամենակարևորը, որ նշում են Գայանեն, Նանեն և Մարգարիտան, այն է, որ մի օր էլ այդ տնակներում ապրող երեխաներն են օգնելու ուրիշներին: